«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
Երևանի Կենտրոն վարչական շրջանի բաշխիչ ցանցի արդիականացման նպատակով նոյեմբերի 20-ից չորս օրով փակ կլինի Աբովյան-Արամի խաչմերուկից մինչև Արամի-Տերյան խաչմերուկի հատվածը։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի բաշխիչ ցանցի արդիականացման նպատակով նոյեմբերի 20-ից չորս օրով փակ կլինի Աբովյան-Արամի խաչմերուկից մինչև Արամի-Տերյան խաչմերուկի հատվածը։
2 կարևոր իրադարձություն այս նույն օրը 4 տարի առաջ, որոնք պիտի դառնային մեր կոլեկտիվ հիշողության մաս։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող Երևանի փոքր Կենտրոնի բաշխիչ ցանցի վերակառուցմանն և վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 16-ից շինարարական աշխատանքներ կկատարվեն Տերյան, Արամի, Աբովյան, Հին Երևանցի փողոցների, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի որոշ հատվածներում:
Նոյեմբերի 14-ին, ժամը 11։40-ի սահմաններում, բեռնատար գնացքի և մարդատար ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է:
Աշխատած միջուկային վառելիքի, ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու և միջուկային ու ճառագայթային վտանգավոր օբյեկտները շահագործումից հանելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության գործունեության շրջանակում Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի է ունեցել բաց սեմինար ՝ նվիրված միջուկային բեք-Էնդի բնագավառում տեխնիկական լուծումների և տեխնոլոգիաների զարգացման հարցերին: Որպես միջոցառման կազմակերպիչներ հանդես են եկել «Ռոսատոմի» վառելիքային «ՏՎԷԼ» ընկերությունը, որը նաև հանդիսանում է միջուկային օբյեկտները շահագործումից հանելու ռուսական միջուկային ճյուղի ինտեգրատոր և ԱՊՀ երկրների միջուկային ժառանգության վերացման հարցերով բազային կազմակերպություն, ինչպես նաև՝ «Ռոսատոմ – Միջազգային ցանց» մասնավոր հաստատությունը:
Նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի (COP-29) Ադրբեջանում անկացնելու հանգամանքը՝ “ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ” խմբակցությունն այսօր առաջարկել էր հրատապ քննարկման ռեժիմով ընդունել “ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ” Ազգային Ժողովի հայտարարություն:
Երևանում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Banking Forum 2024 առաջին միջազգային համաժողովը։ Համաժողովը նպատակ ուներ միավորել տարածաշրջանային և եվրոպական կառույցներին՝ քննարկելու ոլորտի առկա մարտահրավերները, կարծիքներ փոխանակելու եվրոպական ֆինանսական շուկաների հետ ինտեգրման հարցերի վերաբերյալ՝ հնարավորություն ընձեռելով հաստատելու փոխշահավետ գործընկերային հարաբերություններ։ Միջոցառմանը մասնակցեցին առևտրային բանկերի, ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ու Վրաստանի բանկային համակարգի ներկայացուցիչներ։
Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից անցկացվող՝ լավագույն ֆինանսական կազմակերպությունների ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներով, Արդշինբանկը ճանաչվել է կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային շուկայի առաջատար։ Հիշեցնենք, որ լավագույն դիլերը ընտրվում է AMX-ի անդամ հանդիսացող Հայաստանի բանկերի և ներդրումային կազմակերպությունների դիլերների ընդհանուր քվեարկության հիման վրա։
Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ նվիրված Ագարակ քաղաքի հիմնադրման 75-ամյակին։
ՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը. Ինչպե՞ս համեմատել անհամեմատելին: Այս մասին իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԸ: