Սեփ․Տեղ․

հոդվածներ 1836

Բոլոր հոդվածները

  • 2025-06-02 10:06
    с места событий

    ԵՐՋԱՆԻԿ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ. «ԵՐԵՎԱՆՈՒՄ ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՆՇԵՑԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

    Ինչպե՞ս նախագծել ապագայի քաղաքը։ Ի՞նչ է գրատաժ գեղարվեստի տեխնիկան։ Եվ հնարավո՞ր է արդյոք սովորական մրգերից պատրաստել տոնական սեղանին արժանի աղանդեր։ Երեխաներն այս և այլ հարցերի պատասխանները փնտրում էին ոչ թե դասագրքերում կամ համացանցում, այլ «Երևանում Դոմ Մոսկվի» կենտրոնի հարթակներում։ «Երջանիկ մանկության օրը» անվամբ վառ և բազմազան ծրագիրը միավորել էր ՀՀ մայրաքաղաքի դպրոցականներին, նրանց ուսուցիչներին, ծնողներին և Ռուսաստանից ժամանած հյուրերին։ Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումը կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և «Երևանում Դոմ Մոսկվի» կենտրոնը։

  • 2025-06-02 10:00
    прямой текст

    Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ, ՓԱՍՏԱՑԻ ՆԻԿՈԼՆ ԻՐԵՆ ԻՍԿԱՊԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՊԱՊԻ ՎԵՐԱՄԱՐՄՆԱՑՈՒՄ

    Վերջին տարիներին Նիկոլը պարբերաբար հայտարարում է, թե «ես Պապ թագավորն եմ», «Պապի նման տղա հայ պատմության մեջ չի եղել»։ Շատերի ականջին սա գուցե թվում էր որպես կատակ կամ պաթոսով լի հռետորաբանություն, բայց իրականում այս պատմական համեմատությունը շատ ավելի խորը իմաստ ունի, քան երևում է առաջին հայացքից։ Պապ թագավորը՝ պատմության մեջ հիշվում է որպես այն թագավորներից մեկը, ով ոչ միայն անհեռատես ու էքսցենտրիկ որոշումներ էր կայացնում՝ հաշվի չառնելով դրան հետևանքները պետության համար (գուցե նաև գիտակցաբար էր դա անում), այլև իր թագավորության գլխավոր թշնամի էր դարձրել Հայ Առաքելական Եկեղեցին։ Նրա թիրախը՝ ոչ միայն Ներսես Մեծ կաթողիկոսն էր, այլ ողջ հոգևոր ինստիտուտը, որը նա փորձում էր վերածել պետության կցորդ կառույցի։

  • 2025-05-31 15:19
    текущие события

    ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է FEAS CHAMPIONS LEAGUE ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄՐՑԱՆԱԿԻՆ

    Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS Champions League մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FEAS Champions League-ի հեղինակավոր մրցանակին։

  • 2025-05-31 11:03
    прямой текст

    Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ․ ՊԱՏԵՐԱԶՄ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ՈՐՈՒՄ ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ

    Փաշինյանի այօրվա ֆեյսբուքյան գրառումները ցույց են տալիս, որ իշխող խմբակը արդեն բացահայտ պատերազմ է հայտարարել Հայոց ազգի ինքնության դեմ, որի նպատակն է խարխլել և վարկաբեկել ամեն ինչ, ինչ այդ ինքնության շաղախն է կազմում. ազգային արժեքները և խորհրդանիշները, ինքնին «ազգային» բառն անգամ, Հայ Առաքելական Եկեղեցին, Հայոց պատմությունը, Սահմանադրության կապը Անկախության Հռչակագրի հետ, և, իհարկե, մեր հաղթանակները՝ լինի դա երկրորդ համաշխարհային պատերազմում գերմանական նացիզմի նկատմամբ, թե՝ առաջին արցախյան պատերազմում՝ ադրբեջանական նացիզմի նկատմամբ հաղթանակները։ Բոլոր այս ուղղություններով ընթացող գրոհներին պետք հետևողականորեն հակահարված տալ, նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքի և պարկեշտության վերջին նշույլներըն անգամ կորցրած գերագույն գլխավոր մոլագարին։