Սեփ․Տեղ․

հոդվածներ 1771

Բոլոր հոդվածները

  • 2024-11-14 09:30
    текущие события

    ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

    Աշխատած միջուկային վառելիքի, ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու և միջուկային ու ճառագայթային վտանգավոր օբյեկտները շահագործումից հանելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության գործունեության շրջանակում Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի է ունեցել բաց սեմինար ՝ նվիրված միջուկային բեք-Էնդի բնագավառում տեխնիկական լուծումների և տեխնոլոգիաների զարգացման հարցերին: Որպես միջոցառման կազմակերպիչներ հանդես են եկել «Ռոսատոմի» վառելիքային «ՏՎԷԼ» ընկերությունը, որը նաև հանդիսանում է միջուկային օբյեկտները շահագործումից հանելու ռուսական միջուկային ճյուղի ինտեգրատոր և ԱՊՀ երկրների միջուկային ժառանգության վերացման հարցերով բազային կազմակերպություն, ինչպես նաև՝ «Ռոսատոմ – Միջազգային ցանց» մասնավոր հաստատությունը:

  • 2024-11-13 10:53
    прямой текст

    ՔՊ-Ն ՏԱՊԱԼԵՑ ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի (COP-29)  Ադրբեջանում անկացնելու հանգամանքը՝ “ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ” խմբակցությունն այսօր առաջարկել էր հրատապ քննարկման ռեժիմով ընդունել “ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ” Ազգային Ժողովի հայտարարություն: