ԼՂ բնակչությանը սպանելու, խոշտանգելու մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ՀՀ ՔԿ
Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սպանելու, խոշտանգելու վերաբերյալ տեղեկատվություն (այդ թվում՝ լուսանկարներ, տեսագրություններ, փաստաթղթեր և այլ տեսակի նյութեր) ունեցող անձինք կարող են դիմել ՀՀ քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։