Կիպրոսի ԱԳՆ․ Ադրբեջանը պետք է անհապաղ ապաէսկալացիայի գնա
Կիպրոսը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի շարունակական լայնածավալ ռազմական ագրեսիան հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։
Կիպրոսը կտրականապես դատապարտում է Ադրբեջանի շարունակական լայնածավալ ռազմական ագրեսիան հայաբնակ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով տուժել է 34 անձ, տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը վերադառնան խաղաղ գործընթացին։ Այս մասին X սոցիալական ցանցի էջում գրել է ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը։
Արցախում Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով կա 200 վիրավոր, 27 զոհ։ X–ի իր միկրոբլոգում այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով` զոհերի թվում 2-ը խաղաղ բնակիչներ են։
Ադրբեջանը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները և հնարավորություն ընձեռի իրական երկխոսության Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև։ Այս մասին ասվում է Շվեդիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։