Կարինե ՄԻՆԱՍՅԱՆ․ ԵԱՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՕՐՈՒՄ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշումը մի օրում չի ընդունվել, ինչպես սիրում են ասել: Դրա մասին մարտի 10-ին «Եվրամիությունը և/կամ Եվրասիական տնտեսական միությունը. Հայաստանի հեռանկարներն ու հնարավորությունները» ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախկին անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։