Եղիսաբեթ Չուլջյան․ Պետք է Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի ցեղասպան արարքների համար
Սեպտեմբերի 19-ին և 20-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլ Հիլում կհավաքվեն հազարավոր հայ ակտիվիստներ ԱՄՆ տարբեր նահանգներից՝ «Հաշվետվություն-2024» խորագրով միջոցառումներին մասնակցելու համար։ Հավաքը, որ նախաձեռնել են ԱՄՆ հայ դատի գրասենյակները, նպատակ է հետապնդում ևս մեկ անգամ բարձրաձայնել 2020-2023 թթ. Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտման փաստը և հաշվետվություն պահանջել ԱՄՆ իշխանություններից։