Իրանի կառավարության մամուլի քարտուղարն առաջին անգամ կին է
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջարկով և նախարարների կաբինետի հավանությամբ Ֆաթիմեհ Մոհաջերանին դարձել է Իրանի կառավարության առաջին կին մամուլի քարտուղարը, գրում է Mehr-ը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջարկով և նախարարների կաբինետի հավանությամբ Ֆաթիմեհ Մոհաջերանին դարձել է Իրանի կառավարության առաջին կին մամուլի քարտուղարը, գրում է Mehr-ը։
Ֆրանսիայում հետախուզման մեջ է գտնվում նաև Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի եղբայր Նիկոլայ Դուրովը։ Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով դատական փաստաթղթին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից ՌԴ ներկրված ելակի մեջ վտանգավոր տեբուկոնազոլ պեստիցիդների հայտնաբերման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեիցն ՍԱՏՄ-ից:
ՀՀ արտահանումը 2024 թ. 1–ին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ըստ պաշտոնական տվյալների` աճել է 90 տոկոսով, և ունենք մոտ 7.7 % տնտեսական աճ։ Մինչդեռ իրականությունն այլ է։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Հայաստանի տնտեսությունը 2024 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աղասի Թավադյանը։
Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ, դոկտոր Լուիս Մորենո Օկամպոն օգոստոսի 27-ին այցելել է Բուենոս Այրեսի Խրիմյան հայկական քոլեջ և հանդիպել հայկական դպրոցների ուսանողների հետ։
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
Հայաստանից ներկրված ելակի մեջ հայտնաբերվել է վտանգավոր տեբուկոնազոլ պեստիցիդը, որը քայքայում է էնդոկրին համակարգը և արգելված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում։ Հատապտուղները պետք է վաճառվեին մայրաքաղաքում, ինչպես նաև Մոսկվայի և Տուլայի մարզերում։
Այս գործի հարուցումը չի կարող համարվել օրինական, որովհետև քրեական հետապնդումը հարուցվել է ոչ գլխավոր դատախազի կողմից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստում հայտարարեց նրա պաշտպան Արամ Օրբելյանը՝ ներկայացնելով պաշտպանական ճառը:
Հայաստանն իրական ՀՆԱ–ի աճի տեմպերով ԵԱՏՄ–ում առաջին տեղում է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Հայաստանի տնտեսությունը 2024 թ. առաջին կիսամյակում ԵԱՏՄ անդամակցության համատեքստում» հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս ասաց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։
Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Արաբամուսուլմանական պատմության ուսումնասիրությունն ըստ տեքստերի, մեկնաբանությունների և փոխկապակցված հարաբերությունների» խորագրով եռօրյա գիտաժողովը, որին մասնակցում են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ հետազոտողներ, դասախոսներ, գիտնականներ։ Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի համագործակցությամբ: