Գասպար ԱԴԱՄՅԱՆ

հոդվածներ 123

Բոլոր հոդվածները

  • 2023-05-31 09:27
    анализ

    ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԶՐԱԴԱՇՏԸ…

    Ռուսատյացությունը խանգարում է իրատեսական կանխատեսումներին 7,5 ամիս շարունակվեցին արյունալի մարտերը Բախմուտի համար, և ճիշտ նույնքան էլ շարունակվեց վայ-քաղաքագետների ուխտագնացությունը իշխանական հեռուստաալիքներ՝ հատուկ գործողության ուժերի մոտալուտ պարտության կտրական գուշակություններով։ Իսկ նրանց, ովքեր հիմնավոր կանխատեսումներ էին հրապարակում, որ այդ մարտում հաղթելու են հատուկ գործողության ուժերը (նման կանխատեսումներ էր հրապարակում ոչ միայն «Գոլոս»-ը), այդ վայ-քաղաքագետները ներողամտորեն դասում էին ռուսական հեռուստաալիքների քարոզչության զոհերի շարքին։

  • 2023-05-12 17:11
    анализ

    «ՀԱՅԵԼԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ԶԵԿՈՒՅՑՆԵՐ

    Ցրտերն անցնելուն պես խորհրդարանական ընդդիմությունը մի շարք հանդիպումներ ունեցավ մարզերում, ինչին ռեժիմի պարագլուխը պատասխանեց է «հայելային» նախաձեռնությամբ։ Նա ՔՊ խմբակցության պատգամավորներին գործուղեց մարզեր՝ բնակչության հետ հանդիպումներ անցկացնելու։ Այդ հանդիպումների ընթացքում իշխող կուսակցության անդամները պետք է ժողովրդին պատմեին քաղաքացիների բարեկեցության աճի նկատմամբ իշխանությունների և անձամբ Փաշինյանի անխոնջ հոգացողության մասին։

  • 2023-05-08 17:26
    анализ

    ԳՅՈՒՂԵՐՈՒՄ՝ ԵՐԵԽԱՆԵՐ, ԾԵՐԵՐ, ՀՂԻ ԿԱՆԱՅՔ... ՆԻԿՈԼԸ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏ

    Մայիսի 10-ին Բաքվում նշելու են Հեյդար Ալիևի 100-ամյակը, շրջափակված Արցախում մտավախություն ունեն, որ սադրանքներ են լինելու՝ լավ իմանալով Իլհամ Ալիևի ջերմ սերը խորհրդանշական ամսաթվերի նկատմամբ. նրա հոր աստվածացումը Ադրբեջանում սկսվել է դեռևս անցած դարում: Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնական հատվածում անցակետի բացումից հետո բացարձակ շրջափակման մեջ են հայտնվել Շուշիի շրջանի Եղծահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր գյուղերը: Այնտեղից տեղեկությունների փշրանքներ են գալիս, կապը վատ է աշխատում։

  • 2023-05-02 09:06
    анализ

    5 ՏԱՐԻ ԱՆՑ ՍԵՐԺԻՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՆԻԿՈԼԻ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԸ

    Երրորդ նախագահի հաշվեհամարները կալանքի տակ են, նա ստանում է կենսաթոշակի լոկ մի մասը… «Ես հիմա մի բան կասեմ, որը երկար քննարկման առարկա կդառնա...», «Ես հիմա մի գաղտնիք կբացեմ, և դուք ամեն ինչ կհասկանաք...», «Ես կասեմ մի բան, որի համար ինձ նորից կքննադատեն...»: Ռեժիմի պարագլուխը ռեկորդային կարճ ժամանակահատվածում անցավ իրեն Հիսուս Քրիստոսի հետ համեմատելուց մինչև այն հայտարարությունն ընկած ճամփան, թե իր իշխանությունը Աստծուց է։ Մնում է հասկանալ, թե ինչի տեղ է նա դրել ժողովրդին, որը 5 տարի առաջ թույլ տվեց օգտագործել իրեն որպես «թավշե հեղափոխության» անվակ ու պտուտակ։

  • 2023-04-29 08:58
    анализ

    ՆԻԿՈԼԸ, ԹԵ՞ ՀԱՅԱՍՏԱՆԸ

    Փաշինյանը թույլ տվեց իրեն ներքաշել վտանգավոր խաղի մեջ՝ երաշխիքների դիմաց… Ապրիլի 18-ին խորհրդարանի ամբիոնից հնչած ելույթը հաստատեց այն թեզը, որ ռեժիմի պարագլուխը խաղում է բաց խաղաքարտերով։ Պատահական չէ, որ այդ նույն օրը Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (բնականաբար՝ ներառելով Արցախը), սակայն երաշխիքներ չկան, թե Ալիևը պատասխան քայլի կգնա, ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց Փաշինյանը, միևնույնն է, պատրաստ է ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»։

  • 2023-04-28 09:42
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀՂՎԱԾ ՈՒՂԵՐՁՈ՞Վ

    Ակնհայտ է, որ Ալիևը շտապում է… Վերջին օրերին ռեժիմի պարագլխի շրջապատից բավական հակասական տեղեկություններ են ստացվում։

  • 2023-03-23 19:51
    анализ

    ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

    Անիից տեղեկություններ են ստացվում վարչական ռեսուրսի չարաշահման մասին Մինչև վերջին օրերը ԶԼՄ-ների ուշադրությունը սևեռված էր հիմնականում մարտի 26-ին (կիրակի) Սիսիանում նշանակված նոր ընտրությունների նախապատրաստման վրա, սակայն երբ նախընտրական քարոզարշավը մտավ եզրափակիչ մրցուղի, մեծ թվով խախտումների մասին տեղեկություններ սկսեցին ստացվել Շիրակի մարզի Անի համայնքից, որտեղ նույնպես այդ օրը տեղի են ունենալու նոր ընտրություններ:

  • 2023-03-20 19:21
    анализ

    ԱՅԴ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԲԱՌԸ. «ՊԱՐԵԿ»

    Ոչ պրոֆեսիոնալ գործողություններ՝ կյանքի վտանգումով… Հինգ տարվա ընթացքում պարեկային ծառայության ինստիտուտը արմատական «բարեփոխուման» է ենթարկվել՝ ռեժիմի պարագլխի անձնական հրահանգով։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. «պարեկները» կաշառք են վերցնում, գողությամբ զբաղվում և տեղում գնդակահարում մարդկանց, ինչպես դա տեղի ունեցավ մարտի 13-ի գիշերը Հրազդան քաղաքում (Կոտայք)։