Գասպար ԱԴԱՄՅԱՆ

հոդվածներ 70

Բոլոր հոդվածները

  • 2022-06-01 19:19
    анализ

    ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԼՐԱՑԱՎ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԵԿ ԱՄԻՍԸ

    Եթե ընտրություններ անցկացվեին առաջիկա կիրակի օրը… Մայիսի 1-ին Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ գտնվող բակերից մեկում մեկնարկեց «Ստոպ Նիկոլ» շարժումը, մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 16-ին մեկնարկեց բազմահազարանոց հանրահավաք՝ դիմադրության շարժման անդամների մասնակցությամբ, որոնք եկել էին Տիգրանաշենից, Ապարանից, Սարդարապատից, Իջևանից։

  • 2022-05-23 19:36
    анализ

    ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ-ԷՐԴՈՂԱՆ ԵՌՅԱԿԻ ՌԵԺԻՄԸ

    Հեքիաթներ «ռևանշիստների» մասին և ռուսատյացության ահագնացող հիստերիա Փողոցային պայքարի սրմանը զուգընթաց՝ դրա մասնակիցները գնալով ավելի հստակ են գիտակցում, որ համատարած բերման ենթարկումը, ձերբակալություններն ու ֆիզիկական հաշվեհարդարները ղեկավարվում են Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակի կողմից։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն զենք են ծառայում ռազմական հանցագործների ձեռքում։

  • 2022-05-20 17:17
    анализ

    ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է

    Ղազախստանյան սցենարը մերժվե՞լ է Հայտնի պարբերականների հավաստմամբ, Փաշինյանը ծրագրել էր լուծել բողոքի փողոցային ակցիաների հարցը ղազախստանյան սցենարով, սակայն վճռական մերժում է ստացել ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներից: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասաց, թե Նիկոլը ՀԱՊԿ-ին չի դիմել։ Այդ հերքմանը չհավատացին, իշխանավարող սրիկայախումբը 4 տարվա ընթացքում արդեն բազմիցս աչքի է ընկել իր էժանագին հնարքներով. ստորագրությամբ ու կնիքով թղթի վրա պաշտոնական դիմումի բացակայությունը բնավ չի նշանակում, թե Նիկոլը հող չի շոշափել նման որոշման համար…

  • 2022-05-17 19:39
    перечень фактов

    ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՄՔՈՎ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ

    Սադրանքի պատվեր Երբ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հայտնվեց Թատերական հրապարակում, իսկ հետո նաև Ֆրանսիայի հրապարակում, շատերը հանգեցին այն եզրակացության, որ Փաշինյանն անհետևանք չի թողնի այդ փաստը, մանավանդ որ գեներալը Թատերական հրապարակ մի քանի անգամ այցելել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ։ Կարապետյանը ապրիլի 24-ի գիշերը մասնակցել է նաև ջահերով երթին…

  • 2022-05-05 09:23
    анализ

    ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ՝ ԱՌԱՆՑ ՆԻԿՈԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    Փաշինյանը վախենում է, որ առնետները կփախչեն խորտակվող նավից… Այդ ի՞նչ արարած պիտի լինես, որ նայելով փողոցային բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնության աննախադեպ կիրառմանը, սոցցանցերում գրառումներ անես, խրախուսելով ոստիկանների պատժիչ գործողություններն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումը: Չեմ նշի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այդ պատգամավորի անունը, որպեսզի ստիպված չլինեմ դրան հայկական ազգանուն հավելել։ Ի՞նչ աստիճան նսեմ պիտի լինես, որ հայտարարես, թե մարդիկ փողոց են դուրս եկել փողի դիմաց։ Նման բան կարող է գրել միայն այնպիսի կերպարը, որը կա՛մ չի հասկանում, որ մայիսի 12-ին կլրանա Հայաստանի բռնազավթման մեկ տարին, կա՛մ պատրաստ է Փաշինյանի օրինակով կրկնել, թե «Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ»։

  • 2022-04-26 20:25
    анализ

    ՆԻԿՈԼԻՆ ԻՆԴՈՒԼԳԵՆՑԻԱ ԵՆ ՏՎԵԼ ՏԵՌՈՐԻ ՀԱՄԱՐ

    Ամեն տեսակի պատժարարների մոբիլիզացում 2018 թվականի գարնանը բողոքի ակցիաներն աստիճանաբար ընդգրկեցին երկրի գրեթե ողջ տարածքը։ Փաշինյանի կողմնակիցներն անվանում էին հանրապետականների իշխանությունը «հանցավոր քրեաօլիգարխական ռեժիմ», սակայն այդ «հանցավոր» ռեժիմը ոչ մի պատժիչ գործողություն չձեռնարկեց (չշփոթել հասարակական կարգի պահպանման միջոցների հետ), որը կխախտեր բողոքի փողոցային ակցիաներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը։ Ոստիկանությունը չմիջամտեց նույնիսկ այն ժամանակ, երբ Նիկոլն ու իր համախոհները կոտրում էին ռազմավարական օբյեկտի մուտքի դռները։

  • 2022-04-19 17:28
    анализ

    100%-ՈՎ ՌՈՒՍԱՏՅԱՑ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմում ընդգրկվելու համար անդրկուլիսյան պայքարի մանրամասները վաղուց արդեն արտահոսել են ԶԼՄ-ներ։ Ընդ որում, այս թեմայով անխտիր բոլոր հրապարակումներում արձանագրվել է այն փաստը, որ նոր վարչության կազմում ընտրվելը կուսակցական վերնախավի ներկայացուցիչներին հետաքրքրում է շատ ավելի, քան Արցախի ապագան և ադրբեջանական զավթիչների խորացումը Հայաստանի տարածքում։

  • 2022-04-12 20:19
    прошлое

    ԱՊՐԻԼ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՈԼՈՔՈՍՏ, ՉԵՌՆՈԲԻԼ…

    Թուրքիային դարեր շարունակ ներել են հայերի ֆիզիկական բնաջնջումը 1953թ. մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը դիմեց Թուրքիայի կառավարությանը հետևյալ հայտարարությամբ. «Հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման, Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր են համարել հրաժարվել Թուրքիայի հանդեպ իրենց տարածքային պահանջներից», իսկ արդեն 1955-ի սեպտեմբերին Ստամբուլում Թուրքիայի ղեկավարությունը կազմակերպեց հույների և հայերի արյունոտ ջարդեր: 21-րդ դարում Հայոց ցեղասպանության մեղքի անպատիժ մնալը հանգեցրեց Էրդողանի ռեժիմի կողմից Ադրբեջանին սիրիացի վարձկանների և մահաբեր «բայրաքթարների» մատակարարումների 44-օրյա պատերազմի ընթացքում։