Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 363

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2022-07-04 22:24
    анализ

    ՆՈՒՆՅՆՆ Է, ԹԵ ԹՐՋՈՑ ԴՆԵԼ ՄԵՌԵԼԻՆ

    Հայաստանի կառավարությունը հաստատել է 2023-2025թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2022-2026 թթ. պարտքի բեռի նվազեցման վերանայված ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի և եկամուտների զգալի ավելացում: Անդրադառնալով թոշակների բարձրացմանը՝ նա, մասնավորապես, նշել է. «Դա նաև մեր նախընտրական ծրագրի մեջ էր գրված, որ 2023 թվականի հունվարի 1-ից մենք կունենաք կենսաթոշակների բարձրացում: Կենսաթոշակների բարձրացման բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասը կխոսենք: Մենք կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից կդառնա 75 000 դրամ, որն արդեն գործակիցներով կհաշվարկվի»։

  • 2022-07-01 21:20
    текущие события

    ԲԱՔՈՒՆ ՇՏԱՊՈՒՄ Է, ԻՍԿ ԵՐԵՎԱՆԸ՝ ՀԱՊԱՂՈՒՄ

    Բերձորի և Աղավնոյի հետ կապված հարցերը, սկսած նոյեմբերի 9-ից, մենք քննարկել ենք Արցախի գործընկերների հետ, հայտարարել է լրագրողներին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հաղորդում Է News.am-ը։ «Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում։ Սրա մասին նաև հրպարակային խոսել են: Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու, մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք»,- հայտարարել է Գրիգորյանը։

  • 2022-06-30 21:09
    текущие события

    ԴԵՌ ՎԱՂ Է ԹԱՂԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ն

    Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղ կարգավորման ուղղությամբ, այլ ոչ թե փորձի վերակենդանացնել Մինսկի խմբի ձևաչափը, որը չի գործում։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, հաղորդում է Sputnik Արմենիան։ Բաքվում կրկին կասկածի տակ են առել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու Երևանի ձգտումը։ «Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա պետք է քաղաքական կամք դրսևորի և կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե ժամանակ վատնի մի ձևաչափի վերակենդանացման վրա, որի արդյունավետությունը միշտ ցածր է եղել, և որի անդամները բացահայտ հայտարարում են դրա գործունեության անհնարինության մասին», - նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:

  • 2022-06-28 21:30
    текущие события

    ԻՐ ԵՎ ԱՅՆ ՏՂԱՅԻ ՀԱՄԱՐ

    Թուրքական ավիացիոն իշխանությունները չեն տրամադրել իրենց երկրի օդային տարածքը FLYONE ARMENIA ավիաընկերությանը՝ դեպի Լիբանան չվերթների իրականացման (overflight) համար: Այս մասին ասվում է փոխադրողի հաղորդագրության մեջ։ Ստեղծված իրավիճակի հետևանքով ավիաընկերությունը ստիպված է մինչև հուլիսի 21-ը չեղարկել Երևան-Բեյրութ-Երևան չվերթները: Տվյալ երթուղով թռիչքների վերսկսման մասին կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն։ Ավիաընկերությունը ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները. թռիչքի ամսաթվի փոփոխություն, չեղարկված թռիչքի գումարի ամբողջական վերադարձ: Եթե ավիատոմսը ձեռք է բերվել տուրիստական գործակալությունում, ավիաընկերությունն առաջարկում է կապ հաստատել գործակալության հետ՝ ներկայացված տարբերակներից մեկն ընտրելու համար: Միևնույն ժամանակ նշվում է, որ Երևան-Ստամբուլ-Երևան, Երևան-Փարիզ-Երևան և Երևան-Լիոն-Երևան չվերթները իրականացվում են ըստ չվացուցակի, հաղորդում է armeniatoday.news-ը։

  • 2022-06-21 09:16
    мнение

    ՇԱՏ «ՅՈՒՐԱԺԱՄԱՆԱԿ» ԳԱՂԱՓԱՐ

    Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է խստացնել պայքարը փողոցային ապօրինի առևտրի դեմ։ Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, շրջանառության է մտցվել մի օրինագիծ, որը նախատեսում է վաճառվող արտադրանքի առգրավում, հաղորդում է ԱՌԿԱ գործակալությունը: Նշվում է, որ 2019-2022 թթ.կազմվել է ապօրինի առևտրի վերաբերյալ 3583 արձանագրություն, որոնցով տուգանքները գերազանցել են 80 մլն դրամը, սակայն վճարված է դրա կեսից էլ պակասը: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքերով, քաղաքապետարանը նախազգուշացնում է իրավախախտներին, տուգանում, սակայն մի քանի ժամ անց վաճառողներն իրենց ապրանքը կրկին դնում են փողոցներում։ Նա ընդգծել է, որ ապրանքի բռնագրավումը ծայրահեղ քայլ է, սակայն խնդրի լուծման միակ գործուն մեթոդն է:

  • 2022-06-17 08:39
    анализ

    ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԳԾԵՐ

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպիսին են ՀՀ մոտեցումներն ու դիրքորոշումն այն միջանցքի վերաբերյալ, որը, ենթադրաբար, պետք է կապի Ադրբեջանh ու Թուրքիան Հայաստանի տարածքի միջով, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության (2020թ.նոյեմբերի 9-խմբ.), մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին»,- հայտարարել է նա: Փաշինյանը նշել է, որ այդ նույն հայտարարության մեջ կա նաև մեկ այլ դրույթ հաղորդակցության բացման մասին։ «Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»,- ընդգծել է նա:

  • 2022-06-09 19:55
    анализ

    ՏՈՄՍ՝ ՄԵԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

    Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը, 2011թ. մարդահամարի հիման վրա ընթացիկ հաշվարկի տվյալներով, 2022-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 961,6 հազար մարդ՝ 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված 2 միլիոն 963,9 հազար մարդու համեմատ, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Այդ մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։ Հայաստանի քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 891,4 հազար բնակիչ, ընդ որում Երևանում ապրում է 1 միլիոն 93,2 հազար մարդ: Գյուղական համայնքների բնակչության թիվը կազմում է 1 միլիոն 70,2 հազար մարդ:

  • 2022-06-08 19:25
    анализ

    Ո՞ՒՄ ԵՆ ՊԵՏՔ ՊԱՐՏՔՈՎ ՎԵՐՑՐԱԾ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ

    Եվրոպական միության կողմից Հայաստանին ցուցաբերվող 2,6 մլրդ եվրո ֆինանսական աջակցության հիմնական մասը տրամադրվելու է վարկերի տեսքով: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հաղորդում է Armenia today-ը։

  • 2022-06-07 17:46
    анализ

    ՈՐՊԵՍԶԻ ՉԶԱՅՐԱՑՆԵ՞Ն ԲԱՔՎԻՆ

    Հունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ գլխավորությամբ։ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը և անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր: Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ:

  • 2022-06-04 08:30
    анализ

    ՊԵՏՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵՐԺՅԱԼՆԵՐԸ

    Հայաստանը օտարերկրյա դրամաշնորհներից ավելի քիչ է կախված, քան նախորդ տարիներին, սակայն ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այնքան էլ գոհ չէ, հաղորդում Է Sputnik Արմենիան: Եթե 2020 թվականին բյուջեի ընդհանուր եկամուտներում օտարերկրյա դրամաշնորհները կազմել են 3,41% (մոտավորապես նախորդ տարիների մակարդակով), ապա 2021-ին՝ արդեն 0,74% կամ 12,4 մլրդ դրամ։ «Մի կողմից մենք ավելի շատ կախված ենք մեր սեփական եկամուտներից, մյուս կողմից՝ բաց ենք թողնում լրացուցիչ միջոցներ ներգրավելու հնարավորությունը, երբ նման հնարավորություն կա»,- հայտարարել Է նախարարը 2021 թվականի բյուջեի կատարողականի նախագծի նախնական քննարկման ժամանակ: 2021 թվականին կառավարությունն ավելացրել է ընթացիկ ծախսերի ծավալը տնտեսության հետճգնաժամային վերականգնման համար։ Մասնավորապես, ծախսերը փաստացի գերազանցել են ծրագիրը շուրջ 153 մլրդ դրամով (մոտավորապես 325 մլն դոլար), որից 42,7 մլրդ դրամը հատկացվել է նպաստներին ու կենսաթոշակներին, 19,4 մլրդ՝ վարկային սուբսիդիաներին, 54,6 մլրդ՝ կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմացմանը: Ընդհանուր առմամբ, բյուջեի ծախսերը կազմել են 2 տրլն 4 մլրդ դրամ կամ մոտ 4,26 մլրդ դոլար (պլանով նախատեսված 1 տրլն 851 մլրդ դրամի կամ 3,94 մլրդ դոլարի համեմատ)։ Դրա հետ մեկտեղ, աճել են նաև եկամուտները. նախատեսվող 1 տրլն 509 մլրդ դրամի կամ 3,21 մլրդ դոլարի համեմատ՝ հավաքվել է 1 տրլն 684 մլրդ դրամ կամ 3,58 մլրդ դոլար: