Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 362

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2022-06-02 09:16
    анализ

    ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ

    Հայաստանում միջին աշխատավարձը 2018 թվականից աճել է 60 հազար դրամով կամ 34,4%-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում 2021 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Միջին աշխատավարձը 2018 թվականին եղել է 173 հազար 996 դրամ, 2021 թվականին եղել է 233 հազար 965 դրամ, այսինքն՝ տեսնում ենք, որ 60 հազար դրամով միջին աշխատավարձն աճել է, աճը կազմել է 34,4 տոկոս»,- նշել է նա։

  • 2022-06-01 08:35
    анализ

    ԴՆԵԼ ՄԻՇԵԼԻ ՍԵՂԱՆԻՆ

    Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների գրեթե 90%-ն անընդունելի է համարում Արցախի բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ տրամադրելը: Այս մասին են վկայում «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանի ներկայացրած հետազոտության արդյունքները, հաղորդում Է Newsarmenia.am-ը։ Այսպես, այն հարցին, թե ընդունելի է արդյոք Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում, «միանշանակ անընդունելի է» պատասխան է տվել հարցվողների 83,3%-ը, «ավելի շուտ անընդունելի է»՝ 6%-ը: Ընդ որում տվյալ տարբերակը միանշանակ ընդունելի է համարել 1,5%-ը, ավելի շուտ ընդունելի՝ 2,9%-ը, դժվարացել է պատասխանել 6,4%-ը: «Ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 90%, նշել են, որ այդ մոտեցումն իրենց համար անընդունելի է»,- ասաց Նավասարդյանը:

  • 2022-05-31 09:11
    анализ

    560 ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԱՇՏ՝ ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

    Հայաստանի ԱԳՆ-ը կրկին առաջարկել է Ադրբեջանին հայելային կերպով հետ քաշել զորքերը, հաղորդում է Sputnik Արմենիան: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտել է հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով զոհվել է շարքային Դավիթ Վարդանյանը: ԱԳՆ-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դրան նախորդել են Ադրբեջանի նախագահի ապակառուցողական և ռազմատենչ հայտարարությունները, այդ թվում՝ նկրտումները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: «Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք», - ասվում է հայտարարության մեջ: Մայիսի 28-ի սադրանքը և համանման նախորդ միջադեպերը, հրադադարի ռեժիմի խախտման փաստերը, ԱԳՆ-ի պնդմամբ, ևս մեկ անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:

  • 2022-05-28 09:40
    анализ

    ՀՈՒՅՍԸ ԾՂՈՏԻ ՎՐԱ

    Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշների գծով Հայաստանի Վիճակագրական կոմիտեի նոր, ապրիլյան տվյալները բարձրացրել են հայ պաշտոնյաների տրամադրությունը: Աճ է արձանագրվել գրեթե բոլոր բնութագրիչներով, ինչի առթիվ նրանք անկեղծորեն ուրախանում են։ Ընդ որում այնքան գոհ են իշխանության ներկայացուցիչները համատարած աճից, որ նույնիսկ չեն էլ մտածում, որ բնավ ոչ ամեն աճ է բարելավում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը։ Համենայնդեպս՝ նրա քաղաքացիների սոցիալական վիճակը։ Ախր ինչո՞ւ պիտի նրանք (քաղաքացիները) դրական համարեն, օրինակ, գների աճը: Իմիջիայլոց, այս տարվա մարտի համեմատ ապրիլին սպառողական գներն աճել են 2,3%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 8,4%-ով։

  • 2022-05-20 11:05
    анализ

    ԹԱՆԿԱՐԺԵՔ ՉԱԳՈՒՃ

    Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում 790 մլն դրամ է հատկացրել մարզերում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Ինչպես նշել է նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այդ գումարից Արագածոտնի մարզին կհատկացվի 33 մլն դրամ, Արմավիրին՝ 52 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 84 մլն դրամ, Լոռիին՝ 147 մլն դրամ, Կոտայքին՝ 98 մլն դրամ, Շիրակին՝ 39 մլն դրամ, Սյունիքին՝ 268 մլն դրամ, Վայոց ձորին՝ 42 մլն դրամ և Տավուշին՝ 26 մլն դրամ: Նա նշել է, որ բոլոր նախագծերն արդեն իրականացվել են, և կառավարությունն այդ որոշմամբ լոկ կատարում է համաֆինանսավորման իր ստանձնած պարտավորությունները։

  • 2022-05-19 10:16
    анализ

    ՎԵՐՋԻՆ ՄԱՐԴԸ, կամ՝ ՈՎ-ՈՎ, ԲԱՅՑ ՆԱ ՊԻՏԻ ԼՌԻ

    Շաբաթվա սկզբին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը, 44-օրյա պատերազմի արդյունքների «գլխավոր պատասխանատուների» և «գլխավոր մեղավորների» որոնման իրեն բնորոշ ոճով, կոնկրետ դժգոհություններ ներկայացրեց կազմակերպության հասցեին: Դրանք այս անգամ մի քանիսն էին։

  • 2022-05-13 19:36
    анализ

    ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

    Հանդիպումներ են տեղի ունեցել ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են մետրոպոլիտենի նոր կայանների կառուցման և էլեկտրական ավտոբուսների ներկրման ֆինանսավորման հարցերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, որին իշխանությունները մտադիր են առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնում 2023 թվականի մայրաքաղաքային ընտրություններում։ Նա, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը»:

  • 2022-05-12 16:43
    анализ

    ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

    Հայաստանում մեղմացվում են գործող կորոնավիրուսային սահմանափակումները՝ հաշվի առնելով համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Մասնավորապես, մայիսի 12-ից չեղարկվում է կորոնավիրուսի տեստի բացասական արդյունք կամ պատվաստումների հավաստագիր ներկայացնելու պահանջը հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ ու թանգարաններ, թատրոններ, կինո և ժամանցի այլ վայրեր այցելելիս:

  • 2022-05-11 15:11
    анализ

    ՓՈԽԶԻՋՈՒՄ՝ ԵՄ-Ի ՎԱՐԿԱԾՈՎ

    Մենք միջնորդ ենք, մենք չենք խորանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների բովանդակության մեջ։ Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ «Այդ բովանդակությունը, իհարկե, հակամարտող կողմերի միջև է, բայց այստեղ պետք է լինի նաև փոխզիջում։ Հստակ հայտարարություններ կան այն մասին, որ մենք գնահատում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արել է ապրիլին»,-հավելել է Վիկտորինը։

  • 2022-05-05 18:11
    анализ

    ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՎ ԹՇՆԱՄԻՆԵՐ

    Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության 2022 թվականի ծրագիրը: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Նշվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում և տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Պապիկյանն ու Բուրչուլաձեն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը: Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի իրավիճակին՝ նշելով, որ այն էապես փոխում է գլոբալ անվտանգության ճարտարապետությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում: