Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 296

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2023-02-02 16:57
    анализ

    ՉՉԵՂԱՐԿԵԼՈՎ ԻՐ «ԲԱՐԻ ԿԱՄՔԸ»

    Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքի վերահսկողությունն ապահովելու իրավազորություն կամ ֆունկցիա չունեն, քանի որ վերջինս գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության, ինչպես նաև Ադրբեջանի երաշխիքների ներքո: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Նրա խոսքերով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ «Ընդ որում, եթե բուն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը բառիս դասական իմաստով խաղաղապահությամբ է զբաղվում, այսինքն երկու հակամարտող կողմերի միջև է կանգնած՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի, ապա Լաչինի միջանցքում, որը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ տարածք է, իրականացնում է այդ տարածքի ուղիղ վերահսկում»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

  • 2023-01-30 17:39
    анализ

    ԴԻՏՈՐԴՆԵՐ՝ ՑԱԾՐ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՎ ԵՎ ՎԵՐԱՑԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ

    ԱՄՆ-ը ողջունում է գործընկերների, այդ թվում Եվրոպական Միության ջանքերը՝ տարածաշրջանում (Հարավային Կովկասում) վստահության ամրապնդման ու Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը հինգշաբթի օրը տեղի ունեցած ճեպազրույցում, մեկնաբանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ը հաղորդագրություն էր տարածել, որում մտավախություն էր հայտնել, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների ներկայությունը կարող է աշխարհաքաղաքական դիմակայություն հարուցել տարածաշրջանում և սրել առկա հակասությունները: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ ՌԴ խաղաղապահ զորակազմը և ռուս սահմանապահները ԵՄ դիտորդների հայտնվելուն կարձագանքեն տեղում իրավիճակի հաշվառումով: «Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա Միացյալ Նահանգները չի մասնակցել 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը, ինչը հանգեցրել է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի ես պարզապես ոչինչ չունեմ առաջարկելու այս հարցով։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա շատ կարևոր հարց է պետքարտուղարի համար և այն է, ինչին նա մեծ ուշադրություն է հատկացնում»,- ասել է Պատելը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

  • 2023-01-18 17:05
    анализ

    ՓԼՈՒԶԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

    Թուրքական բանակը և էլի 7 երկրների զինվորականներ համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում՝ Հայաստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Ձմեռ-2023» զորավարժություններն անցկացվում են թուրքական բանակի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայի վրա՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության ղեկավարությամբ։ Զորավարժությունների մասնակիցների թվում են ադրբեջանցի զինծառայողներ։ Զորավարժություններն անցկացվելու են մինչև 2023 թվականի փետրվարի 2-ը, դրանց խնդիրը համակարգվածության մակարդակի բարձրացումն է, կրակային հնարավորությունների սինքրոնացումը, զորքերի պատրաստականությունը հիմնական հարցերում ինչպիսիք են ծավալումը, սնունդը, մատակարարումն ու հանդերձավորումը։

  • 2022-12-27 09:06
    анализ

    ԻՐԱԿԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊՈՒԹՅՈՒՆ

    Բոլոր իրավաբանական անձինք, համաձայն Հայաստանի արդարադատության նախարարության ներդրած եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի, պետք է գործեն առավելագույնս թափանցիկ, այն է՝ նշեն իրական սեփականատերերի անունները հանրային ռեգիստրների միջոցով։ Այս մասին չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարեց նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը։ 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: «Տվյալ պարտավորությունը տարածվելու է ավելի քան 102 հազար կազմակերպության վրա»,- ասել է Մկրտչյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։

  • 2022-12-24 09:15
    текущие события

    ՏԵՍԵՔ՝ Ո՜Վ Է ԽՈՍՈՒՄ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում պարենամթերքի պակաս կա, իսկ հումանիտար իրավիճակը մնում է ծայրահեղ լարված:

  • 2022-12-23 08:33
    анализ

    Ո՞ՒՄ Է ԲԱՎԱՐԱՐԵԼ ՄԻԵԴ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ

    Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի հայցը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում», - ասվում է հայտարարության մեջ:

  • 2022-12-20 19:57
    анализ

    ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

    Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված պատմությունը կարելի է դիտարկել ամենատարբեր տեսանկյուններից. աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, հումանիտար... նույնիսկ էկոլոգիական։ Եվ բոլոր այդ տեսանկյուններից ադրբեջանական կողմը անգամ ոչ թե շրջափակել է Արցախը, այլ առհասարակ պատանդ վերցրել 120 հազար մարդու։ Ահաբեկչական լավագույն ավանդույթներով: Թեպետ, դա ամենևին էլ զարմանալի չէ: Գործողությունների ահաբեկչական մեթոդների նկատմամբ հակվածություն Բաքուն ցուցաբերում է եզակի հետևողականությամբ։ Իրականում զարմացնում է աշխարհի համբերատարությունն ու հանդուրժողականությունը այդ բացահայտ հանցավոր քայլերի նկատմամբ։

  • 2022-12-16 08:05
    текущие события

    ԵՐԲ ՏՊԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆԸ ՇՓՈԹՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

    ԵՄ-ն տեղյակ է դեկտեմբերի 3-ից Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Պիտեր Ստանոն՝ ի պատասխան Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հարցմանը, հաղորդում է News.am-ը։ «Մենք նաև ուշադիր հետևում ենք այսօրվա զարգացումներին։ ԵՄ-ն Ղարաբաղում չունի ներկայություն, որը թույլ կտա մեզ ավելի լավ հասկանալ իրավիճակը, բայց մենք հետևում ենք բաց աղբյուրներից հայկական և ադրբեջանական բազմաթիվ հաղորդումներին, կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների հետ: ԵՄ-ն կրկնում է գործողություններում զսպվածության և սադրիչ հռետորաբանությունից խուսափելու իր կոչերը: ԵՄ-ն նաև հույս է հայտնում, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ այդքան անհրաժեշտ բանակցություններն արդյունք կտան ու կթուլացնեն լարվածությունը»։

  • 2022-12-14 08:12
    анализ

    ՄԵԿ ԴԱՐՊԱՍՈՎ ԽԱՂ՝ ՓԱԿ ՌԵԺԻՄՈՎ

    Հայաստանի և Թուրքիայի միջև բեռնափոխադրումները կմեկնարկեն այս տարեվերջին, հաղորդում է Hürriyet թերթը: «Ավելի վաղ վերսկսվել են ուղիղ չվերթները Հայաստանի և Թուրքիայի միջև։ Այժմ աշխատանքներ են տարվում օդային բեռնափոխադրումների կազմակերպման ուղղությամբ»,– ասվում է հրապարակման մեջ։ Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ գործընթացը մոտենում է ավարտին, և փոխադրումները կմեկնարկեն արդեն այս տարեվերջին, ինչի արդյունքում թուրքական ապրանքներն ուղղակիորեն կներմուծվեն Հայաստան, հաղորդում է Sputnik Արմենիան։

  • 2022-12-12 19:26
    анализ

    ԹԵԿՈՒԶ ՉՈՐ, ԹԵԿՈՒԶ ԹԱՑ

    Շիրակի մարզում կստեղծվի չոր նավահանգիստ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել Է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու այդպես էլ չի իրականացվել Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ դեռևս 2019 թվականին ընդունված որոշումը։