Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 363

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2023-06-16 17:36
    анализ

    ԵՐԵՎԱՆԸ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ Է

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին (ՊՄՏՀ): Միջոցառմանը բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանել ավելի քան 15 երկրներից։ Անցած տարի նույնպես Հայաստանը ՊՄՏՀ-ում ներկայացնում էր հանրապետության նախագահը: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է այս չորեքշաբթի և կշարունակվի մինչև հունիսի 17-ը:

  • 2023-06-16 08:15
    анализ

    «ԱՐՏԱՍԱՀՄԱՆԸ» ՉԻ ՕԳՆԻ

    Երկու արտասահմանցիներ են վիրավորվել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով, հաղորդում է Հայաստանի ՊՆ-ն։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, 11:30-ի սահմաններում տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ստեղծելով տեղեկատվական հիմք, 10-15 րոպե անց՝ ժամը 11:45-ի սահմաններում, նույն ուղղությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի»,-ասվում է հայկական պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

  • 2023-06-14 18:41
    анализ

    Ո՞ՒՐ Է ԱՅՍՏԵՂ ԿԱՄՔԸ, ԵՎ Ո՞ՒՄՆ Է ԴԱ

    Քիչ հավանական է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու այցելելուց հետո Ադրբեջանը կոշտացնի իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ, երեքշաբթի հայտարարել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։ «Չէ, ի՞նչ տարբերություն: Հիմա եթե կոշտացնելու լիներ, որ չայցելելու լիներ, պիտի կոշտացնե՞ր: Կոշտացնելը հո դրանով չի պայմանավորված, պայմանավորված է մեր դիրքից, մեր ասելիքից, մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Ես նորից պետք է այդ օրինակը բերեմ այդ միջանցքի մասին խոսակցությունը, տեսաք, հայկական կողմը դրսևորեց իր կամքը և մինչև վերջ ասաց, որ նման բան չի լինելու»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Սիմոնյանը։

  • 2023-06-10 10:19
    анализ

    «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ» ՏՐԱԿՏՈՐԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Ավստրիայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում և կրկին մեղադրանքներ հասցեագրել Հայաստանին, հաղորդում է Factor.am-ը։ Նա նշել է, որ Բաքուն Երևանից քաղաքական կամք է ակնկալում՝ հաղթահարելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտներում, որոնք կազմում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը: «Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Վերջին շաբաթներին Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները թույլ տվեցին ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները: Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը քաղաքական կամք կդրսևորի՝ հաղթահարելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտներում»,- ասել է Բայրամովը։ Նա հայտարարել է Արցախում Հայաստանի «ռազմական ներկայության», Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ու Ղարաբաղում հայկական ծագումով տեղաբնակների միջև երկխոսությանը խոչընդոտելու փորձերի, ինչպես նաև միջազգային մակարդակով, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակներում Բաքվի վարկաբեկման արշավի անցկացման մասին: Բայրամովը նշել է, որ այդ ամենը «գլխավոր խոչընդոտն է բանակցությունների ճանապարհին»: Նա հայտարարել է, որ Բաքուն վճռական է տրամադրված «Ադրբեջանի քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական տարածքում Ղարաբաղի էթնիկ հայերի վերաինտեգրման հարցում՝ որպես իրավահավասար քաղաքացիների»:

  • 2023-06-09 19:06
    мнение

    «ԶԻՋՈՂ-ԽԻԶԱԽ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կարևորում է Հայաստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունների խորացումը, այդ համատեքստում նշելով նաև վիզաների ազատականացման գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ռոթն այս մասին ասել է Երևանում լրագրողների հետ զրույցում: Նա ընդգծել է, որ Հայաստանը եվրոպական պետություն է, և եթե ցանկություն հայտնի դառնալ եվրոպական հանրության անդամ, ապա իրենք պետք է ակտիվորեն աջակցեն Հայաստանին այդ ճանապարհին, դա պետք է լինի Հայաստանի ազատ կամքը: «Ցանկանում ենք Հայաստանի հետ խորացնել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները: Եվ այս համատեքստում կարևորում ենք նաև վիզաների ազատականացման գործընթացը, որը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով»,- ասել է Ռոթը։

  • 2023-06-08 19:22
    анализ

    «ՀՍՏԱԿ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

    Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները և փոխզիջումային լուծումներ է ներկայացրել այդ հարցի շուրջ, Սոչիում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները այն կողմերի ինքնիշխանության և օրենսդրության սկզբունքի շրջանակում, որոնցով անցնելու են այդ հաղորդակցությունները: Խոսքն այն հաղորդակցությունների մասին է, որոնք ներառված են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության իններորդ կետում: Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի հասնել հստակ լուծումների»,- ասել է Փաշինյանը։

  • 2023-06-08 16:11
    анализ

    «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ»՝ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՓՈՂԻ ՏԱԿ

    Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման վերաբերյալ հնարավոր խաղաղության պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում չի նախանշվի տարածքների մակերեսը։ Հայաստանի 29,800 քառ. կմ տարածքի և Ադրբեջանի 86,600 քառ. կմ տարածքի ճանաչման մասին հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը հաստատելու համար:

  • 2023-06-06 09:05
    анализ

    ՔԱՅԼ՝ ԴԵՊԻ ԻՐ «ԱՊԱԳԱՆ»

    Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդի հետ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել «ոտքի վրա», որին մասնակցել է նաև Թուրքիայի նախկին վարչապետը։

  • 2023-05-30 07:25
    анализ

    ԲԱՔՈՒՆ ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐԵՑՆՈՒՄ Է ԳՈՐԾԱՐՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

    Ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է՝ նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, հաղորդում է News.am-ը։ «Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով, ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում»,- գրել է Մարուքյանը։

  • 2023-05-19 08:29
    анализ

    ԴԻՏՈՂՆԵՐԸ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ՞ ԵՆ

    ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այս պահին օրակարգում չկա, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է իրավիճակից, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։