Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 363

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2023-04-04 18:25
    анализ

    ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է, ԲԱՅՑ ԱՐԺԵՔԱՎՈ՞Ր

    ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին Հայաստանի դիտարկվում է որպես տեղերում անվտանգությունը բարձրացնող, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունացմանը նպաստող արժեքավոր գործիք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ռումինիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում։ Միրզոյանը հաղորդել է, որ ինքը և իր ռումինացի գործընկերը քննարկել են երկկողմ համագործակցության թեմաների լայն շրջանակ։ Արտգործնախարարները ստորագրել են 2023-2024 թվականների համատեղ գործողությունների ծրագիր։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022–ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

  • 2023-03-29 09:08
    анализ

    ՖԵՆՈՄԵՆԱԼ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ 2023 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար 92,3 միլիոն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրմանը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Բյուջեի աջակցության տրամադրման համար որպես անհրաժեշտ պայման են նշված կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանն ուղղված գործողությունները, հավասարության ամրապնդումն ու մարդկային կապիտալի զարգացումը, արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացումը և հակազդումը կոռուպցիային: Վարկը տրամադրվում է 19 տարի ժամկետով:

  • 2023-03-25 09:53
    анализ

    ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ, ԹԵ՞ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

    ՄԱԿ-ի հրապարակած նոր «Երջանկության վարկանիշում» Հայաստանը 79-րդ տեղն է զբաղեցրել հետազոտված 137 երկրների շարքում, տեղավորվելով Նեպալի և Տաջիկստանի միջև, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Տարածաշրջանի երկրներից World Happiness Report-ում, որն ընդգրկում է 2020-2022թթ. ժամանակահատվածը, Հայաստանը զիջում է միայն Ռուսաստանին՝ 70-րդ հորիզոնականում: Վրաստանը 90-րդ տեղում է, Ուկրաինան՝ 92-րդ, Իրանը՝ 101-րդ, Թուրքիան՝ 106-րդ (Ադրբեջանը վարկանիշում նշված չէ - խմբ.):

  • 2023-03-24 09:05
    анализ

    ԲԱՑԱՐՁԱԿ «ԱՆՏԵՍՄԱՆ ՌԵԺԻՄ». Ի՞ՆՉ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԲԼԻՆՔԵՆԸ

    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համարում է, թե Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել: Այդ մասին նա հայտարարել Է մարտի 22-ին՝ ելույթ ունենալով Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, մեկնաբանելով Բաքվի ու Երևանի միջև կարգավորմանը օժանդակելու Վաշինգտոնի փորձերը:

  • 2023-03-21 09:03
    анализ

    «ԱՎԱԳ ԵՂԲՈՐԻՑ» ՈԳԻ ԱՌԱԾ

    «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մարտի 18-ին այցելելով Արցախի Թալիշ գյուղ, որը 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի ընթացքում անցել է Բաքվի վերահսկողության տակ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ալիևը հայտարարել է նաև, թե «ադրբեջանական տարածքների 30 տարվա օկուպացիայի, պատերազմի, հետպատերազմական իրողությունները պետք է գտնեն և կգտնեն իրենց արտացոլումը խաղաղ բանակցություններում»։ «Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության համաձայնություն չի լինի»,- ընդգծել է նա:

  • 2023-03-08 08:05
    анализ

    ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ. ՀԵՔԻԱԹՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    2022 թվականին Հայաստանից Եգիպտոս զբոսաշրջային այցելությունների թիվը գերազանցել է 100 հազարը, հակառակ ուղղությամբ ցուցանիշներն աննշան են։ Այս մասին մամլո ասուլիսում հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ «Դա մեր բնակչության մոտ 3 տոկոսն է։ Այժմ մենք ակնկալում ենք համաչափ թվով այցելություններ եգիպտական կողմից, իսկ դա բավական մեծ թիվ է՝ մոտ 3 մլն մարդ»,- ասել է Ապրեսյանը։ Սակայն, անդրադառնալով առկա տվյալներին, նա նշել է, որ Եգիպտոսից Հայաստան այցելությունների թիվը դեռ փոքր է, բայց հույս կա, որ վիզային ռեժիմի պարզեցման և այլ աշխատանքների շնորհիվ հոսքը կավելանա:

  • 2023-03-04 08:28
    анализ

    ԻԲՐ ԷՄԲԱՐԳՈ

    Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականին 324,5 մլն դոլարի առևտուր են արել, ինչը 4,4 անգամ ավելի է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում (73,5 մլն դոլար)։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցմանը։

  • 2023-02-24 16:31
    анализ

    «ՇՆՉԻ» ՊԱՐՏՔ

    Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականի արդյունքներով, ըստ նախնական տվյալների, 2021 թվականի համեմատ գրանցել է 12,6% աճ։ Այսպիսի տվյալներ են հրապարակվել Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի կայքում, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի անվանական ծավալն ընթացիկ գներով կազմել է 8 տրլն 496 մլրդ 777.9 մլն դրամ: Մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 2 861 735 դրամ, 6 569 դոլար և 6 210 եվրո։

  • 2023-02-22 20:23
    анализ

    ԿԵՂԾ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

    Ադրբեջանը պետք է առանց նախապայմանների վերականգնի Լաչինի միջանցքով երթևեկության 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քուինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։ Հանդիպման ընթացքում Միրզոյանը կարևորել է հայ-ամերիկյան գործընկերության հետագա խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված Հայաստանի կառավարության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը:

  • 2023-02-22 08:45
    анализ

    «ԿԻՍԱԱՆԶԵՆ» ԴԻՏՈՐԴՆԵՐ

    Եվրամիության խորհուրդը հայտարարել է փետրվարի 20-ից Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ Անվտանգության և պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում: Ինչպես հաղորդվում է ԵՄ Խորհրդի կայքում, հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում EUMA երկամյա առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել է 2023 թվականի հունվարի 23-ին՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացման, հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց վստահության և անվտանգության ամրապնդման և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմանների ապահովման նպատակով: EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի Եղեգնաձորում։ EEAS-ի (Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության) Քաղաքացիական պլանավորման և վարքագծի (CPCC) կառավարիչ տնօրեն Ստեֆանո Տոմատը կկատարի քաղաքացիական գործողությունների հրամանատարի, իսկ Մարկուս Ռիտերը՝ ԵՄ առաքելության ղեկավարի գործառույթները, հաղորդում է Newsarmenia.am-ը։