ԴԱՆԻԼՈՎԻ ՍՑԵՆԱՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Դատելով ամենից, Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղար Ալեքսեյ Դանիլովի վերջերս հնչեցրած հայտարարությունը՝ Ռուսաստանի համար նոր ռազմաճակատներ բացելու մասին, մասնավորապես՝ Արցախում, մտնում է իրականացման ակտիվ փուլ: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, Արցախում ադրբեջանական զինուժի հերթական սադրանքի, ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի նրանց ներխուժման խորապատկերին, Դանիլովը հայտարարեց, որ նման գործողությունները կօգնեին Ուկրաինային, քանի որ երկրորդ ճակատ կբացեին ռուսական ԶՈւ-ի համար: