ՀԿԵ-Ի ՍՈՑԾՐԱԳՐԵՐԻ ԾԱՎԱԼԸ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԵԼ Է ՇՈՒՐՋ 215 ՄԼՆ ԴՐԱՄ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության արտաքին և ներքին սոցիալական ծրագրերի ծավալը 2024 թվականին կազմել է 215 մլն դրամ։ Ծրագրերի մեծ մասն իրականացվել է արհմիության և ընկերության կողմից Կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում, որն ուղղված է բազմահազարանոց կոլեկտիվի աշխատակիցների սոցիալական աջակցությանը: