Րաֆֆի ԱՍԼԱՆՅԱՆ․ ՄԻՆՉԵՎ Ո՞ՒՐ Է ՀԱՍՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՇՂԹԱՆ
Երևանի քաղաքապետարանն ապրում է իր ամենակոռումպացված ժամանակաշրջանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` մեկնաբանելով Երևանի քաղաքապետարանի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշ պաշտոնյաների` կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվելու լուրերը։