ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԶԱՆԳԵՐԸ ՊԵՏՔ Է ՂՈՂԱՆՋԵՆ ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2025-07-09 10:15

Խոսք ունեմ թե հայ մարդկանց և թե հայ հոգևորականներին: Քաղաքական օրակարգը մեկն է և կարիք ունի հայ մարդու մեկ հասարակ պատասխանի: Դու որտեղ ե՞ս 1700 ամյա ՀԱՅ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեջ, որտեղ մկրտվել ես, կրում ես հայի գեն, կերպ, և ունես Պատմական Հայաստանի ինստիտուցիոնալ հիշողություն, արժեք ու պատիվ, թե Փաշինյան Նիկոլ Վովայի 7 տարեկան տարբեր գույներ, կերպեր, պատվերներ, կարմիր գծեր հատած ու խորացրած «իրական հայաստանի» մեջ: Սա է քաղաքական բովանդակային օրակարգը իր պատասխանով: Կամ էստեղ ես կամ էնտեղ: Գծեք ձեր ջրբաժանը: Մնացյալը երկրորդային է և տեխնիկայի հարց:

  • Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ․ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՑԵԼ 2 ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

    2025-07-09 09:18

    «Խուզարկությունների համար հիմք են հանդիսացել «Հայկական ժամանակ» և «Մեդիանյուզ» լրատվական կայքերում տեղ գտած հրապարակումները, որոնք վերաբերում էին ինչ–որ ձայնագրությունների։ Կարող եմ ասել, որ ձայնագրություններում, որոնց ծանոթացել եմ, քանի որ դրանք առկա են հանրային տիրույթում, որևէ ձևով հնարավոր չէ գտնել առնչություն, հանրահավաքին մասնակցել պարտադրելու կամ շահագրգռելու տարրեր չեմ տեսնում»։ Այս մասին News.am–ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կենտրոնական գրասենյակում և գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի տանն իրականացված խուզարկություններին։

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՐԱԽՈՒՄ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ Է

    2025-07-09 07:59

    Ստամբուլից վերադառնալուց հետո Փաշինյանն անմիջապես կալանավորեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, որի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված Ադրբեջանի պահանջով, իսկ այնուհետ սկսեց հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա: Օրերս նա արդեն բաց տեքստով տեղեկացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերի մասին։ Մինչ այդ պարբերաբար գրառումներ էր անում, թե հայերը Կաթողիկոս չունեն, քանի որ կուսակրոնության ուխտը խախտողը չի կարող այդպիսին համարվել։

  • ԵՐԿՐՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ԿՈՒՍԱԿՑԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    2025-07-08 10:38

    Իրականում, ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարի հետ ամեն ինչ պարզ է. նա, հանուն իր իշխանության, դուրս է գալիս իր լիազորությունների սահմաններից, ապօրինաբար միջամտում է կամ յուրացնում իրավապահ մարմինների լիազորությունները, որոնք բացառիկ են: Այսինքն` վերապահված են միայն այդ մարմիններին, և վարչապետին արգելված է այն, ինչ անում է:

  • «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ ԿԱԶՄՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»

    2025-07-08 08:26

    Քաղաքագետ-կովկասագետ, հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանը երեկ սոցցանցերում տեղեկացրեց, որ իր մուտքը Հայաստան արգելել են: «Պյատիգորսկից վերադառնում էի Երևան, որտեղ մասնակցել էի «Կովկասյան երկխոսությանը», խոսել արմատականության մասին, որ տարածում է Թուրքիան Կովկասում։ Հայաստան ժամանելուն պես ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները հայտարարեցին, որ իմ մուտքը երկիր արգելված է»,- գրել է նա: Եվ հարց տվել. «Ո՞րն է արգելքի պատճառը։ Այն, որ ԶԼՄ-ներում հանդես եմ եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցո՞ւ: Թե՞ որ խոսել եմ Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասին»։

  • Վարուժան ՀՈԿՏԱՆՅԱՆ․ ԿՈՌՈՒՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ ԿԱՆ։ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ

    2025-07-07 19:53

    Երևանի քաղաքապետարանի կողմից Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչելու և Թենիսի կորտերը սրճարաններով փոխարինելու քաղաքային իշխանության նախաձեռնողականության մեջ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ «Կոռուցիոն ռիսկեր կան։ Եթե մեկ ընկերություն վարձակալել է, ամեն ինչ նորմալ է, շահութաբեր աշխատում է, ապա ինչու են ցանկանում դա վերցնել, հենց այնպես չեն վերցնում»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Վարուժան Հոկտանյանը՝ ընդգծելով, որ պետք է պարզել, թե իրականում ովքեր են։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐԸ ԿԱՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼՐՋՈՐԵՆ ԶԲԱՂՎԵԼ ԻՄՓԻՉՄԵՆՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ

    2025-07-07 08:55

    Հուլիսի 5-ինՀայաստանի ինքնիշխան պետականության Սահմանադրության 30-րդ տարելիցն էր: Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելով սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, ինչպես նաև հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

  • ՀՆՉԵՂ ՎԵՐՆԱԳՐՈՎ ՆԱԽԱԳԻԾ ԿԲԵՐԵՆ, ՈՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇԵՂԵՆ. ԱՆԱՆՅԱՆԸ` ՀԷՑ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

    2025-07-07 08:43

    Բուռն քննարկումների արդյունքում խորհրդարանում ընդունված ՀԷՑ–ին վերաբերող նախագծերի փաթեթը իշխանություններին հնարավորություն է տալիս 3-4 ամսվա ընթացքում հասնել ընկերության բաժնետոմսերի օտարմանը կամ, ինչպես իշխանությունն է բնորոշում, «պետականացմանը»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՊԵԿ-ի նախկին նախագահ Դավիթ Անանյանը` մեկնաբանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանի` նախօրեին արած հայտարարությունը։

  • ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԴԻԿԱԼԻԶԱՑԻԱ

    2025-07-05 14:36

    Ամենամեծ վտանգը, որից պետք է վախենալ, հանրային տրամադրությունների սրընթաց ռադիկալիզացիան է։ Անկախ Հայաստանի բոլոր ժամանակներում այս կամ այն ուժգնությամբ եղել են սրացման փուլեր, ու դա միշտ ավարտվել է ողբերգությամբ։ Բայց սա աննախադեպ մթնոլորտ է։ Բոլոր մտածող մարդկանց համար՝ իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, «քաղաքականությամբ չզբաղվողների», մշտական դիտորդների և հանրային ակտիվի, սա պետք է տագնապ լինի։ Ոչ մի լավ բան չկա դրա մեջ։ Ոչ մի առողջ բան չկա։ Վախեցեք դրանից։

  • Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱԱԾ-Ն ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԱՎՈՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-07-05 10:43

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ–ն դիտարկում է որպես իր իշխանության պահպանման միակ երաշխավոր. Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը։