ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՆԻՑ ԱՌԱՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ՄԵԿ ՄԱՐԴՈՒՑ

2025-06-27 14:18

Այն մասին, որ 2023 թվականի հունիսի 16-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությունը քաղաքական նպատակներ էր հետապնդում, Հայաստանում գիտի ցանկացած դպրոցական։ Սկզբում՝ մենախուց Նուբարաշենում, ապա տնային կալանք՝ Հերացու անվան բժշկական համալսարանում Աշոտյանի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած շրջանում չարաշահումների գործով։ Նրան և նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին մեղադրում են համալսարանի գույքը յուրացնելու (մոտ 100 հազար դոլար արժողությամբ) և «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջներն ուռճացված գներով ձեռք բերելու մեջ:

  • Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ՍԱ ԲՌՆШՊԵՏԱԿԱՆ ՀՈԳԵՎԻՃԱԿԻ ՆՇԱՆ Է, ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՈՒՄ Է ՎԱԽԵՆԱԼ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԵՄՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԻՑ

    2025-06-27 11:05

    Սա բռնապետական հոգեվիճակի նշան է, երբ իշխանությունն այլևս չունի վստահություն սեփական հիմքերի հանդեպ և սկսում է վախենալ ոչ միայն զանգվածային ընդվզումից, այլ նույնիսկ անհատական քայլից, դեմքի արտահայտությունից, խոհից։ Գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

  • Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ․ ԵՍ ՆԻԿՈԼԻՆ ՎԱՂՈՒՑ ՈՉՄԻ ՀԱՐՑ ՉՈՒՆԵՄ․ ԵՍ ՀԱՐՑ ՈՒՆԵՄ ՄԵԶ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

    2025-06-26 18:55

    ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «պարտադրված հրապարակային հարցում» է արել իր նախկին գործընկերներին։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՈՐՏԵ՞Ղ ԵՆՔ ԹՈՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

    2025-06-26 18:45

    Վերջին ժամանակներս գործող կառավարիչները շատ են խոսում Հայաստանի անկախության մասին։ Այն թերևս ամենամեծ ստերից է, որ երբևէ խուսվում է Հայաստանի քաղաքական կյանքում։ Ցավոք, մենք իրական-հարաբերական անկախությանը հրաժեշտ ենք տվել 2018թ-ին՝ Սերժ Սարգսյանի դեմ, դրսի ուժերի աջակցությամբ կազմակերպված իշխանազավթման ակցիայով։ Շատերն իհարկե չէին պատկերացնում, որ դա է լինելու հետևանքներից մեկը։ Եվ, որքան էլ թեման զգայուն է, պետք է խոստովանել, որ այսօրվա Հայաստանն անհամեմատ ավելի կախյալ վիճակում է արտաքին իրադարձություններից, քան Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող Հայաստանն էր։

  • Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՀԵՏՈ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԵՆ ԲՈԼՈՐ ՀԻՄՔԵՐԸ՝ ԼՂ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2025-06-26 16:00

    Հասկանալի է, որ հասարակական ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է Հայաստանում տեղի ունեցող զանգվածային կալանքների վրա։ Այնուամենայնիվ, ես չեմ շեղվելու իմ օրակարգից և շարունակելու եմ բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի և նրա ժողովրդի՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի մասին, հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանային մյուս զարգացումներին։ Այդուհանդերձ, այս կալանքները ապօրինի են և քաղաքական հետապնդումներ են։ Ներկայումս կալանավորված ընդդիմադիր յուրաքանչյուր անձ, ներառյալ տնային կալանքի մեջ գտնվողները, քաղաքական բանտարկյալներ են։ Այս ամենը հստակ հաստատում է, որ Հայաստանը միանշանակ մտել է ավտորիտար կառավարման փուլ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

  • ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

    2025-06-26 12:40

    Մենք պետք է ունենանք խիզախություն՝ ընդունելու, որ Հայաստանում նոր փուլ է։ Մենք մտել ենք մեր պատմության նոր փուլ։ Սա նախասիրությունների խնդիր չէ, սա իրականություն է։ Փորձենք հասկանալ նրա պարամետրերը.

  • ՀՀԿ․ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՕՐՀԱՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

    2025-06-26 08:53

    «Հայաստանի Հանրապետության կառավարիչների քարոզչական ստերը արձանագրում են նոր բարձունքներ»։ Այս մասին նշվում է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարության մեջ:

  • ՍՅՈՒՆԻՔԸ ՝ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ

    2025-06-26 08:44

    Հունիսի վերջին-հուլիսի սկզբին Մեղրիում տեղի կունենան ՔՊ տարածքային ստորաբաժանման խորհրդի ընտրությունները։ Խորհուրդը կընտրի նախագահ, որը կդառնա 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 30 դիրքերի համար քվեարկության օրակարգով ՔՊ նախընտրական համագումարի պատվիրակ: Մեղրիում ՔՊ խորհրդի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ է համարվում քաղաքային համայնքի գործող ղեկավար Խաչիկ Անդրեասյանը: Լայն հասարակայնությանը վերջինս հայտնի է նրանով, որ զբաղեցնելով այդ պաշտոնը Սամվել Բաբայանի Լիբերալ կուսակցության քվոտայով՝ անմիջապես անցավ ՔՊ շարքերը, լինելով (ուշադրությո՛ւն) Երկրապահ միության Սյունիքի նախկին պատասխանատուն։ Անդրեասյանը շատ արժեքավոր կադր է. 4 տարի առաջ քաղաքապետի պաշտոնում իր առաջադրումը նա բացատրեց Մեղրիի անվտանգության աստիճանը բարձրացնելու անհրաժեշտությամբ…

  • ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱ, «ՀԻԲՐԻԴԱՅԻՆ» ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ. ԷՐԴՈՂԱՆԸ ԳՈՀ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՊԼԱՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՑ

    2025-06-25 13:44

    Լինելով «միջուկային պատերազմի օջախից երկու քայլ հեռավորության վրա»՝ իշխանության կողասրահներում ծրագրեր են կազմում, թե ինչպես են Փաշինյանի «սրտի օլիգարխներ» Նարեկ Նալբանդյանն ու Խաչատուր Սուքիասյանը «մեջ-մեջ անելու» Սամվել Կարապետյանի բիզնեսները դրանց «ազգայնացումից» հետո։

  • Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԻՆՉՈՒ Է ԳՈՐԾԻ ԴՐՎԵԼ «ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՊԼԱՆ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ

    2025-06-25 13:13

    «Հեղաշրջման պլան» հատուկ տեղեկատվական օպերացիան շատ ավելի խորքային նպատակներ է հետապնդում, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այս տեսակետը հայտնել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։