Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՑ
Ֆեյսբուքի էջում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրել է ․ «Արցախահայության հարկադիր տեղահանումից հետո Հայաստանում շատերը փնտրում են պատասխաններ՝ ոմանք՝ վշտից, ոմանք՝ մեղքի զգացումից, իսկ ուրիշներ՝ մոռանալու մոլուցքից մղված։ Նրանց թվում են հարյուրավոր քառասնամյա տղամարդիկ ու կանայք՝ ծնունդով Արցախից, ովքեր այսօր ապրում են որպես փախստականներ Հայաստանում։ Նրանք հինգ տարեկան էին 1990-ականների սկզբին, երբ Հայաստանի ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ պահանջելով Արցախի միացումը Հայաստանին։ Նրանք այդ ամենը չեն հիշում, որևէ որոշում չեն կայացրել, որևէ պատասխանատվություն չեն կրել։ Բայց այսօր հենց իրենք են վճարում դրա գինը։