ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՈՉ ԹԵ «ԿԻՍԱԳՐԱԳԵՏ», ԱՅԼ «ԱՆԳՐԱԳԵՏ». ՀԷՑ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ` ՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2025-06-30 14:46

ՀԷՑ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր հրավիրված ասուլիսում կառավարության ներկայացրած ՀԷՑ–ի պետականացմանը վերաբերող նախագիծը որակեց «անգրագետ»` ուղղելով նախկինում արած իր սխալը։  

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՈՒՂԻՂ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ AMXTRADER ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-06-23 18:39

    Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։  

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՄԻԱՆՈՒՄ Է HIF YEREVAN 2025-ԻՆ՝ ԽԹԱՆԵԼՈՒ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    2025-06-17 08:50

    Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար ​​հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ TOON EXPO-ԻՆ

    2025-06-11 17:45

    Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։

  • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ HIF YEREVAN 2025 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԸ

    2025-06-10 11:13

    Հունիսի 18-ին Երևանում տեղի կունենա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար ​​հարթակ է և նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է FEAS CHAMPIONS LEAGUE ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄՐՑԱՆԱԿԻՆ

    2025-05-31 15:19

    Եվրո-ասիական ֆոնդային բորսաների միության (ԵՖԲՄ) ամենամյա ConFEAS 2025 միջազգային հեղինակավոր համաժողովի շրջանակում անցկացվող FEAS Champions League մրցանակաբաշխությանն Ամերիաբանկն արժանացել է պարտատոմսերի շուկայում ակտիվության համար տրվող բրոնզե մրցանակին՝ Bronze Award in Fixed Income Market։ Սա առաջին անգամն է, որ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտի որևէ կազմակերպություն արժանանում է FEAS Champions League-ի հեղինակավոր մրցանակին։

  • ՍՏՎԵՐԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՏՆՏԵՍԱԳԵՏԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    2025-05-28 09:27

    ՀՀ–ում ստվերի կտրուկ աճին նպաստել են հենց իրենք՝ իշխանությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հրապարակած վերջին տվյալները։

  • ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է՝ ՇՈՒՐՋ 3.5 ԱՆԳԱՄ՝ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ

    2025-05-23 14:17

    «ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։ Այսպես՝

  • ՓՈՐՁԱԳԵՏ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՆ

    2025-05-20 11:44

    Մայիսի 15-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագիրը՝ իրադարձություն, որը կարող է արմատապես փոխել տարածաշրջանի տնտեսական ճարտարապետությունը։ Այս պատմական փաստաթղթի շնորհիվ Հայաստանից Իրան արտահանվող ապրանքները գրեթե ամբողջությամբ ազատվում են մաքսատուրքերից։ Համաձայնագիրը ոչ միայն վերացնում է ներմուծման տուրքերը, այլև նախատեսում է կողմերի հրաժարումը ներմուծման քանակական սահմանափակումներից, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի պարզեցում և արագացում, տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հակադեմպինգային միջոցառումների ոլորտում հստակ և կանխատեսելի կանոնների սահմանում։ Ինչպիսի՞ հնարավորություններ են բացվում հայկական բիզնեսի առջև։ Ինչպե՞ս կարող է Հայաստանն օգտագործել իր եզակի դիրքը՝ որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիր։ Ինչպիսի՞ ներդրումային հեռանկարներ են առաջանում նոր համաձայնագրի լույսի ներքո։ Այս և այլ հարցերի մասին VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնին բացառիկ հարցազրույցում պատասխանում է հայտնի հայ տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որն ակտիվորեն հետևել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացին սկզբից ևեթ։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ ՎԶԵԲ-Ի ՀԵՏ` ՌԻՍԿԻ ԲԱՇԽՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2025-05-15 11:43

    Ամերիաբանկը 50 միլիոն եվրոյի Ռիսկի բաշխման շրջանակի (Risk Sharing Framework (RSF)) համաձայնագիր է ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ հայաստանյան ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը բարելավելու նպատակով։ Համաձայնագրի ներքո ՎԶԵԲ-ը համաֆինանսավորելու է Ամերիաբանկի կողմից վարկառուներին տրամադրվող առանձին վարկերը։ Այս ֆինանսավորումը կօգնի հայկական ընկերությունների շրջանառու միջոցների կարիքների բավարարմանը, կաջակցի նրանց ընդլայնել իրենց գործունեությունը և բարձրացնել կլիմայի դիմակայունությունը։