ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ․ ՀԱՐԿԱՅԻՆԻ «ՍԻՐՏԸ» ՀԻՄԱ ԷԼ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔ Է ՈՒԶՈՒՄ

2022-07-14 18:02

ՊԵԿ-ը շրջանառության է դրել օրենքի նախագիծ, ըստ որի՝ հարկային մարմինների համար նախատեսվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության անմիջական և ամբողջական հասանելիություն։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

  • ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԲ-Ն ԽԱԲՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՊԱՐԱՑՆՈՒՄ Է ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

    2022-07-13 19:28

    Դեռևս փետրվարի 24-ին, երբ դրամը դեռ չէր արժևորվել, մենք ասացինք, որ պատերազմը կարճաժամկետ հատվածում օգուտներ կարող է տալ Հայաստանի տնտեսությանը, որ մեզ մոտ կգան ռուսներ, որոնք կբերեն փող, երկրորդը, Ռուսաստանը սկսելու է գազն ու նավթը վաճառել ռուբլով և այդտեղ մենք ներից կշահենք: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

  • ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀԿԵ-Ն ՓՈԽԱԴՐԵԼ Է 1,5 ՄԼՆ ՏՈՆՆԱ ԲԵՌ

    2022-07-12 11:36

    2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համադրելի ցուցանիշ է:

  • Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ «ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ» Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱՐ

    2022-07-11 17:07

    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացած 35-րդ նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության, այդ թվում՝ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի արագացման» թեմայով քննարկման ժամանակ: Ելույթում, մասնավորապես, ասվում է.

  • ԳՆԵՐ. ՏԱԳՆԱՊԱԼԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ

    2022-07-08 16:29

    Չնայած այն բանին, որ ՀՀ ԿԲ-ն դրամի ամրապնդմանն իր չդիմադրելով փորձում է զսպել գնաճը, այդուհանդերձ թանկացումը կասեցնել չի հաջողվում: Այստեղ, իհարկե, կա արդարացուցիչ ավանդական գիծը։ Ասել է թե՝ կարող էր և ավելի վատ լինել։ Այդ մոտեցումը սկզբունքորեն համապիտանի է և գործածվում է այն ամենի նկատմամբ, ինչը բացասական հատկանիշներ է կրում: Ինչևէ, հասարակական ընկալման մեջ «կարող էր և ավելի վատ լինել» արդարացումն արդեն վաղուց չի գործում որպես մխիթարական ազդակ։ Հասարակական ընկալման մեջ գործում է «այստեղ և այս պահին» բանաձևը։ Ահա ուրեմն, անկախ նրանից, թե ինչպես կարող էր լինել, այս պահին գների առումով վիճակը վատ է։

  • Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ԿԲ-Ն «ԶԲԱՂՎԱԾ» Է ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ

    2022-07-08 08:10

    ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՄԱՌՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ MASTERCARD-Ի ՀԵՏ ԵՎ ՍՏԱՆԱԼ ՀՐԱՇԱԼԻ ՆՎԵՐՆԵՐ

    2022-07-07 15:28

    Արդշինբանկում մեկնարկել է «Ձեր ամառը Mastercard-ի հետ» ակցիան նոր քարտապանների համար: Համաձայն ակցիայի՝ յուրաքանչյուր ոք, ով հուլիսի 7-ից օգոստոսի 25-ը Արդշինբանկում կբացի Mastercard դեբետային քարտ և մինչև օգոստոսի 31-ը այդ քարտով կկատարի ամենաշատ գնումները (նվազագույնը 110,000 ՀՀ դրամ՝ ակցիայի ողջ ժամանակահատվածի համար), կշահի հետևյալ յուրահատուկ նվերներից մեկը՝

  • ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԱՄԵՆԸ 15 ՏՈԿՈՍՈՎ Է ՕԳՏՎԵԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐՀՈՍՔԻՑ. Ի՞ՆՉՆ Է ՊԱՏՃԱՌԸ

    2022-07-07 11:07

    Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից որոշակի թվով ընկերություններ ու մասնագետներ մի շարք դժվարությունների պատճառով, այդ թվում՝ պատժամիջոցային պատերազմի հետ կապված, լքեցին Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը ու տեղափոխվեցին Հայաստան։

  • ՕԴԱՆՑՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    2022-07-07 08:23

    Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպման արդյունքում կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կողմերը համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանի հատման հնարավորությունը Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել անհրաժեշտ գործընթացներն այդ ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև երկու երկրների միջև բեռների ուղիղ ավիափոխադրումների շուտափույթ մեկնարկի մասին և որոշում կայացվել սկսել անհրաժեշտ գործընթացներն այդ ուղղությամբ:

  • ՆՈՒՆՅՆՆ Է, ԹԵ ԹՐՋՈՑ ԴՆԵԼ ՄԵՌԵԼԻՆ

    2022-07-04 22:24

    Հայաստանի կառավարությունը հաստատել է 2023-2025թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2022-2026 թթ. պարտքի բեռի նվազեցման վերանայված ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի և եկամուտների զգալի ավելացում: Անդրադառնալով թոշակների բարձրացմանը՝ նա, մասնավորապես, նշել է. «Դա նաև մեր նախընտրական ծրագրի մեջ էր գրված, որ 2023 թվականի հունվարի 1-ից մենք կունենաք կենսաթոշակների բարձրացում: Կենսաթոշակների բարձրացման բանաձևերի մասին առաջիկայում ավելի մանրամասը կխոսենք: Մենք կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 000 դրամից կդառնա 75 000 դրամ, որն արդեն գործակիցներով կհաշվարկվի»։