ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՈՐՈՇ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՈՈՒՉ

2025-05-13 08:44

Հայաստանում սպասարկման մակարդակը շատ ավելի լավն է, քան որոշ եվրոպական երկրներում։ Այս մասին նշել է հաճախորդների սպասարկման և առաջնորդության գծով գլխավոր քոուչ Անետա Կորոբկինան, ով բազմամյա փորձ ունի անձնակազմի զարգացման, մասնավորապես, հաճախորդների սպասարկման ոլորտում։