ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2025Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԸՍՏ GLOBAL FINANCE ԱՄՍԱԳՐԻ

2025-02-20 15:59

Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում: