ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԿԵՏԸ. ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒՄԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը․
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը․
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը դատապարտում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ ՀՀ տարածքը «վարձակալելու» մասին հայտարարությունը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ANCA հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը ներկայացրել է հանրության ուշադրությանն իր հրապարակային զեկույցը՝ «Պետության միջամտությունը Հայոց եկեղեցու գործերին՝ միջազգային իրավունքի լույսի ներքո»: Զեկույցը վերլուծում է Հայաստանի իշխանությունների վերջին գործողությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ և գնահատում դրանց համապատասխանությունը միջազգային և սահմանադրական պարտավորություններին։ Զեկույցը պարզորոշ ցույց է տալիս, որ եկեղեցու ներքին գործերին կառավարության ցանկացած միջամտություն հակասում է ինչպես ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերին, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածներին, ու ստեղծում է վտանգավոր նախադեպ Հայաստանի պետականության համար։ Ներկայացնում ենք զեկույցն ամբողջությամբ:
Աշխարհագրական այս կամ այն կարևոր վայրի վրա գերիշխանության ձգտումը վաղուց է եղել համաշխարհային պատմության և քաղաքականության շարժիչ ուժերից մեկը։ Սյունիքի շուրջ Փաշինյանի ձեռքով սեղմվող օղակը, որ փաթեթավորվում է «outsourcing»՝ արտապատվիրակում անվան ներքո, պատմության մեջ ոչ առաջին, ոչ էլ վերջին փորձն է՝ ինքնիշխանության հաշվին բավարարել տարբեր գերտերությունների շահերը։ Միասին վերհիշենք, թե ինչպիսի ընթացք են ունեցել լոգիստիկ կարևոր օբյեկտների արտապատվիրակման փորձերը։
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 17-ի լիագումար նիստի ընթացքում բանաձև ընդունեց ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։
Մինչ Նիկոլը կռիվ է տալիս օրակարգերի դաշտում և բոլորի ուշադրությունն իր վրա գրավում, նրա ուժային ապարատը գործում է ավելի տափուկ ձևերով։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում այսպես կոչված «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով։
Ադրբեջանում պահվող գերիների հարցը Հայաստանը պետք է ներկայացնի որպես հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող հանգամանք, քանի որ զիջումներով հայկական կողմը որևէ բանի չի կարող հասնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով հարցին, թե երկու պետությունների հարաբերությունների կարգավորման համատեքստում ինչպես պետք է լուծվի Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի խնդիրը։
ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովն առաջարկել է հանգիստ արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդքան էլ հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ կողմերի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման միջոցով։