ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ԱՅՍ ԱՐՇԱՎԸ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՎԹՄԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ կառավարության ղեկավարի սկսած «խաղի» վերջնանպատակը, ըստ էության, ուղղված է քրիստոնեության դեմ։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ կառավարության ղեկավարի սկսած «խաղի» վերջնանպատակը, ըստ էության, ուղղված է քրիստոնեության դեմ։
Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն անիծել է բոլոր նրանք, ովքեր այսօր կամ երբևէ կհանդգնեն ներխուժել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին։ Նա գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
Վերջին շրջանում շատ է քննարկվում այսպես կոչված ամերիկյան առաջարկով Սյունիքով անցնելիք ճանապարհի տարբերակը։ «Կարնեգի» հիմնադրամը հոդված էր հրապարակել այդ մասին՝ նշելով, որ դա քննարկվել է Փաշինյան-Էրդողան հանդիպման ժամանակ։
Իսկ առանց ամբողջ երկրի, այլ ոչ թե միայն Երևանի ձայնը լսելու՝ ընդդիմության մոտ ոչինչ չի ստացվի, վստահ է մեր զրուցակիցը՝ Իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի ղեկավար, ֆրանսահայ հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը։
Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և միջազգային քաղաքականության ֆակուլտետի եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ճգնաժամը, Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև ԱՄՆ-ի դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։
Զորյան ինստիտուտը արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, «Լավ» կուսակցության նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուի ներկայացրած օրինագծին, որով առաջարկվում է Թուրքիա-Հայաստան սահմանի «Ալիջան» անցակետն անվանակոչել Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի անունով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Զորյան ինստիտուտի տարածած հայտարարությունը.
Ախ, ո՜նց շշպռեց Արարատ Միրզոյանը Լավրովին՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար։ Ասել է թե՝ թող այսուհետ խրատ լինի քեզ, և ոչ միայն քեզ, այլև խորհրդարանում քո համախոհներին, քաղաքագետներին ու լրագրողներին։ Միրզոյանին հաջորդեց Լավրովի դատապարտման իշխանամետ քաղաքագետների երգչախումբը՝ սկսած Արման Բաբաջանյանից, որը պահանջեց, որ ի պատասխան Լավրովի խոսքերի՝ Հայաստանը պաշտոնապես լքի ՀԱՊԿ-ը... Հասկանալի է, որ Մակրոնի այն խոսքերը, թե Ֆրանսիան աջակցում է Փաշինյանին հայկական ժողովրդավարության վրա հարձակումների դեմ պայքարում, այդ ընկերախմբից ոչ մեկը միջամտություն չհամարեց։
Ադրբեջանը մեր հավանական ռազմական հակառակորդն է։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։
Sevastopol.su կայքի լրագրող Մարիա Դեգտերևան գրել է «Ռուսաստանի ռազմավարական սխալը. ինչու է Ադրբեջանն ավելի մեծ խնդիր, քան թվում է» վերնագրով հոդված, որում ընդգծվել է, որ Մոսկվան չպետք է թույլ տար այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։ Ստորև ներկայացնում ենք հոդվածի ամբողջական տեքստը։
Ենթադրենք, թե Փաշինյանն իրավացի է իր ռազմավարության մեջ՝ համոզելու Բաքվին ու Անկարային, թե Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան նույն մակույկի մեջ են՝ ընդհանուր տարածաշրջանային շահերով, ուստի պետք չէ սևեռվել հակասությունների վրա, ավելի լավ է կենտրոնանալ ընդհանուր շահերի վրա։ Փաշինյանը հույս ունի համոզել իր թուրք-ադրբեջանցի վիզավիներին, որ իրենց քաղաքացիների բարօրության և բարգավաճման համար բոլոր երեք երկրներին կայունություն ու խաղաղություն է պետք տարածաշրջանում, նոր ահագնացումը ձեռնտու չէ, ուստի պետք է կարգավորել հարաբերությունները՝ հիմնվելով այն պարզ դրույթի վրա, որ խաղաղությունն ու համագործակցությունն ավելի լավ բան են, քան պատերազմն ու հակամարտությունները։