ԿԽՄԿ-ն՝ Լաչինի միջանցքի մասին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից վստահեցնում են, որ աշխատում են Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից վստահեցնում են, որ աշխատում են Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 53-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 1-ի դրությամբ:
Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտը և Նոր Հարավային Ուելսի Տիեզերական ժողովը նամակով դիմել են Դաշնային կառավարությանը՝ մտահոգություն հայտնելով Արցախի բնիկ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունից:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիին:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նամակ է հղել ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին՝ վճռականորեն դեմ արտահայտվելով առևտրի նախարարության՝ Ադրբեջան հրացաններ արտահանելու լիցենզիա տրամադրելու հնարավոր ծրագրերին:
Եվս 6 անձ այսօր Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է, և եթե Հայաստանը նախկինի պես հետաքրքրված է, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիա 24»–ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծում լարվածության սրումից խուսափելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնել է ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Միրոսլավ Պապան` պատասխանելով ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակներին։
Մոսկվան ձգտում է հետ մղել ուկրաինական զորքերը ՌԴ տարածքի համար անվտանգ հեռավորության վրա։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից տուժած 3 զինծառայողի վիճակը բավարար է։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։