ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում
Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, և ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Նա հիշեցրել է, որ Բլինքենը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ այդ հարցում: