Ե՞րբ կսկսվի էլեկտրաէներգիայի առևտուրը ԵԱՏՄ-ում
ԵԱՏՄ–ում էլեկտրաէներգիայի միասնական շուկայում առքուվաճառքի սակարկությունները պետք է սկսվեն 2027 թվականի հունվարի 1–ից։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՌԴ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի առևտրային համակարգի ադմինիստրատոր Ալեքսանդր Կոմիսարովը Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում։