ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Խաչատրյան․ Ալիևը հասկանում է՝ քանի Փաշինյանը կա, պետք է կարողանա հնարավոր և անհնար զիջումները կորզել

2025-04-16 18:06

Փաշինյանը արդարացնում է ադրբեջանցիների ամեն ինչ, Ադրբեջանը վեր կացավ, ասաց՝ Հայաստանը ֆաշիստական պետություն է, ինքը փոխանակ ասի՝ ֆաշիստը ե՞ս եմ, թե հլը մի հատ հայելու առաջ նայի, տես ո՞վ ես, ցեղասպան, հանցագործ, որը պետք է կանգնի միջազգային դատարանի առաջ, ասում է՝ դե եկեք մի հատ հասկանանք ինչի ինքը մեզ կոչեց ֆաշիստ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: