100 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹՐԱՄՓԻ ԹԻՄԻ ՀԵՏ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՓՈՒՄՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉԵՆ ՏՎԵԼ
Քանի որ անցնող 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ Հայաստանի իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել, հնարավոր չի եղել ակտիվ ներգրավվածություն ապահովել երկկողմ հարաբերություններում, ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել վարչակազմի հետ համագործակցություն հաստատելու համար այլ տարբերակներ գտնել։ Այս մասին գրում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը։