ՍԱ ՈՒՂԵՐՁ Է ԲԻԶՆԵՍԻՆ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻՆ․ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա ակտիվների հնարավոր պետականացման մասին հայտարարությունները խաթարում են հայկական սփյուռքի վստահությունը և անբարենպաստ միջավայր ստեղծում ներդրումների համար։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։