ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ․ ՔՊ-Ն ՍՏԱՑԵԼ Է ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2023-12-11 15:50

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը «ժողովրդավարության քողի տակ թաքնված իշխանականների» հերթական քայլ որակեց ԱԺ-ում ՔՊ պատգամավորների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 4 տարի ղեկավարած Հայկուհի Հարությունյանի դեմ քննադատական արշավը։

  • Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ՈՒԹ ՀՈԳՈՒ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՊԱՏԺՈՎ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ-Ն ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ

    2023-12-11 09:20

    Ըստ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության՝ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Ադրբեջանը հայ գերիների հանդեպ այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որով փաստորեն խուսանավում է խոստովանել, որ ոչ միայն խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այլ նաև Ժնևյան 3-րդ կոնվենցիան։ Բաքուն հայ զինգերիներին կարգում է հանցագործ՝ այդպիսով փոխում է նրանց կարգավիճակը, բոլորին վերագրում է ինչ-ինչ հանցագործություններ և իրենց ոչ թե որպես ռազմագերիների է վերադարձնում, այլ՝ իբրև թե հանցագործություններ գործած և դատապարտված անձանց։ Սա վկայությունն է Ադրբեջանի խարդախ, միջազգային իրավունքին ամբողջովին հակադրվող շարունակական քաղաքականության,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

  • ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

    2023-12-09 10:07

    Երեկ միանգամայն անսպասելի հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի են ունենալու արտահերթ նախագահական ընտրություններ: Այս հոկտեմբերին լրացավ Իլհամ Ալիևի անընդմեջ պաշտոնավարման ուղիղ 20 տարին. թվում էր, թե իր համար հաղթական վերջին երեք տարիներից հետո ռեժիմի ղեկավարը կարող էր հանգիստ վայելել իր դափնիները, մինչև հերթական ժամկետի ավարտը՝ 2025 թվականի հոկտեմբերը։ Մանավանդ որ այդ երկրում «ընտրություններ» հասկացությունը զուտ պայմանական է. սույն ձևական-հանդիսավոր միջոցառումն Ադրբեջանում կարելի է անցկացնել թեկուզ ամեն տարի, և արդյունքը միշտ նույնը կլինի։

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՒՅՆ ԽԱՂՆ Է, ԻՆՉ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-12-09 10:03

    Վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերությունների ակտիվացման, դրա հնարավոր հետևանքների մասին Armenia Today-ը զրուցել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ:  

  • 2024-Ը ԼԻՆԵԼՈՒ Է ՎՃՌԱԿԱՆ ՀՀ և ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ, ԱԼԻԵՎԸ ԴԱ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է. ԻՍԿ ՄԵ՞ՆՔ

    2023-12-08 17:10

    Երեկվա օրը լի էր մի քանի կարևոր զարգացումներով, որոնցից մեկին՝ Ադրբեջանում հայտարարված արտահերթ ընտրությունների թեմային ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

  • ԱԼԻԵՎԸ ՀՍՏԱԿ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է, ԹԵ Ի՞ՆՉ ՄԻՋԱՆՑՔ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-12-08 11:46

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։  

  • ԱՂԵՏԻ ԳՈՏԻ Է ՈՂՋ ԵՐԿԻՐԸ

    2023-12-07 18:46

    Դեկտեմբերի 6-ին խորհրդարանում շարունակվեցին հաջորդ տարվա պետբյուջեի ճշգրտված նախագծի քննարկումները, որոնց ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար 2024 թվականին նախատեսված են 47,3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր, ընդ որում գումարն ընթացքում կարող է և ավելանալ: Իսկ ես հիշում եմ դեկտեմբերի 7-ը, երբ 35 տարի առաջ սասանվեց հայոց հողը, և մեր կյանքում տասնամյակներ շարունակ ամրացավ «աղետի գոտի» հասկացությունը… Իհարկե, այդ երկու աղետների՝ բնականի և սարքածի համեմատումն այնքան էլ ճիշտ չէ, հենց թեկուզ այն պատճառով, որ առաջինի դեպքում մեղավոր չկա, իսկ այ երկրորդի պարագայում հեղինակողը միանգամայն ակնհայտ է: Այդուհանդերձ երկու աղետների միջև որոշ զուգահեռներ ու սպառնալիքներ նշմարվում են:

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԷՋԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓԱԿՎԵԼ…

    2023-12-07 15:51

    Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր եղել է մարդու օրրաններից մեկը և այստեղ հայ մարդու կյանքն առանց ընդմիջման շարունակվել է բոլոր ժամանակաշրջաններում: Վաղնջական ժամանակներից սկսած առ այսօր հայակերտ Արցախն օտարների աչքում միշտ փուշ է եղել։ Պատահական չէ, որ այն հարձակման ու ասպատակման է ենթարկվել բոլոր ժամանակների բռնակալների կողմից: Հազարամյակների ընթացքում երախտապարտ սերունդները փայփայել ու պահպանել են պապերի ամեն մի տքնանք՝ մեր օրերին հասցնելով բազմադարյա հուշերն ու պատմությունը։

  • ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ՁԳՏՈՒՄ ԷԻՆ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՀԵՌԱՑՆԵԼ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

    2023-12-07 10:14

    Վերջին ամիսներին պարբերաբար ահազանգեր էին ստացվում, որ ճնշումների միջոցով փորձ է արվում հեռացնել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանին, և իշխանությունները համառ ջանքեր են գործադրում նրան հեռացնելու ճնշումների և ահաբեկման միջոցով։ Այս մասին ասվում է մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների՝ News.am-ին տրամադրած հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշում է նաև.

  • ՄԻՆՉ ՀՀ ԱԱԾ-Ն ՓՆՏՐՈՒՄ Է ՄՏԱՑԱԾԻՆ «ՎԱԳՆԵՐԱԿԱՆՆԵՐԻՆ», ԵՐԵՎԱՆՈՒՄ ԶԲՈՍՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻՑ ԵԿԱԾ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»

    2023-12-07 09:49

    Սեպտեմբերի կեսերին իշխանամետ ԶԼՄ-ները խոսակցություններ տարածեցին, թե Հայաստանում են «Վագներ» ՄՌԸ-ի մոտ 3 հազար (հետո թիվն աճեց մինչև 12 հազարի) մարտիկներ, որոնք իբր եկել են պետհեղաշրջում կատարելու և Փաշինյանին տապալելու։ Այն ժամանակ, ելույթ ունենալով խորհրդարանում, Նիկոլն ինքը խրոխտ հայտարարեց, որ իրավապահ մարմինները պետք է արձագանքեն ԶԼՄ-ների հրապարակումներին Եվ հավելեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների, «ԱԱԾ-ն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրատարակված տեղեկատվությունը»։