ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԿԵ-Ի 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ 2 ՄԼՐԴ ԴՐԱՄԸ

2023-02-08 12:36

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում մեկնարկել են 2023 թվականի ներդրումային ծրագրի իրականացումը: Ընթացիկ տարում ենթակառուցվածքի և շարժակազմի տնտեսության զարգացման և պահպանման ծրագրերին նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 90 մլն դրամ:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 14 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ

    2023-02-07 16:24

    Վերջին երկու տարում Ամերիաբանկը վերականգնվող էներգիայի ոլորտում կատարել է բիզնեսի ավելի քան 14 մլրդ դրամի վարկավորում, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

  • Գևորգ ՊՈՂՈՍՅԱՆ․ ՇՈՒՐՋ 100 ՀԱԶԱՐ ՄԻԳՐԱՆՏ ՊԱՏՐԱՍՏ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

    2023-02-07 15:02

    Շուրջ 100 հազար պատրաստ է Ռուսաստանից վերադառնալ Հայաստան, եթե երկրում ապահովվի անվտանգությունը, տնտեսական զարգացումը և աշխատատեղեր լինեն: Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը՝ ներկայացնելով հետազոտության արդյունքները։

  • ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՆՉՊԵ՞Ս ՀՀ–ՈՒՄ ՓՐԿԵԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՆՎԻՐՅԱԼԻ ԳՈՐԾԸ

    2023-02-07 10:34

    Մութ ու ցուրտ տարիներին Ռուբեն Սարգսյանը նախագծել և արտադրել է նոր մոդելի գեներատորներ, որոնք նաև արտահանվում էին։ Սակայն համաշխարհային արտադրանքի հետ մրցակցելը հետզհետե դժվարանում էր, և հիմա այս ռազմավարական ոլորտում մենք գրեթե չունենք մասնագետներ։

  • ՀԱՇՎԻՉԻ ԽՂՃԻՆ

    2023-02-04 08:47

    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարե] լրագրողներին, թե մարդիկ Հայաստանում այսօր ավելի լավ են ապրում, քան մեկ տարի առաջ, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Մարդիկ միջինում ապրում են անհամեմատ ավելի լավ, քան մեկ տարի առաջ: Տնտեսական աճը հենց դա է ցույց տալիս: Հաշվի առնելով նաև այն ներառականությունը, որ կա մեր տնտեսական աճի մեջ, կարող ենք ասել, որ մարդկանց մեծ մասն ավելի լավ է ապրում: Մենք կարող ենք անգամ երկնիշ գործազրկության վիճակից դուրս գանք»,- ասաց նա։ Քերոբյանը նաև նշեց, որ երկրում բացվել է մոտ 37 հազար նոր իրավաբանական անձ, որոնցից 12 հազարը ՓԲԸ-ներ են կամ ՍՊԸ-ներ, ընկերությունների ճնշող մեծամասնությունն ունեցել է շրջանառության աննախադեպ աճ: Նա ընդգծե] նաև, որ 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 14,2% տնտեսական ակտիվություն, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին 15 տարվա ընթացքում։ «Նաև բարձրացել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, մոտավորապես 4620 դոլարից կհասնենք 6700-6800 դոլարի, որը նշանակում է, որ դասվում ենք այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան։ Մենք պետք է այնպես անենք, որ մեր երկրում գործող ինստիտուտները պրոգրես ապրեն և մենք կարողանանք մեր երկրիը դառնա ավելի լավ ենթակառուցվածքներ ունեցող երկիր»,- նշեց նա։

  • Վարդան ԱՐԱՄՅԱՆ․ ՄԱՐԴԿԱՆՑ ԼԱՎ ԱՊՐԵԼԸ ՄԵԿ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԳՆԱՀԱՏԵԼ

    2023-02-04 08:45

    Մարդկանց լավ ապրելը մեկ ցուցանիշով չեք կարող գնահատել, դու կարող ես ունենալ տնտեսական բարձր աճ, բայց դա սոցիալական վիճակը չմեղմի, մարդկանց կենսամակարդակը չբարելավվի, որովհետև իրականում այդ միջոցը բաշխվի ավելի շատ միջին և բարձր եկամուտ ունեցող մարդկանց միջև: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է 5-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-01-28 09:33

    Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը: 2022-ի ընթացքում բանկի հիփոթեքային պորտֆելն ավելացել է մոտ 45 մլրդ դրամով կամ 32%-ով` հասնելով 186 մլրդ դրամի: 31.12.2022-ի դրությամբ Ամերիաբանկի մասնաբաժինը շուկայում հասնում է 22 %-ի:  

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԳԾԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ

    2023-01-14 12:16

    Հայաստանի իշխանության անպատասխանատվության, ոչ հետևողական գործելաոճի պատճառով, Բերձորի միջանցքում փաստացի էլեկտրագծի տեղափոխություն տեղի չի ունեցել և նույնիսկ չի էլ պարզաբանվել, թե ինչու պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

  • ԱՐՏԱՐԺՈՒՅԹ ՓՈԽԱՐԿՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. «ԵՌԱԿԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ» ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՆՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

    2022-12-29 09:03

    Global Finance ամսագիրը հրապարակել է արտարժույթ փոխարկող աշխարհի լավագույն բանկերի իր ամենամյա ցանկը, որտեղ Ամերիաբանկը ճանաչել է 2023 թվականի արտարժույթ փոխարկող լավագույն բանկը Հայաստանում, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։

  • «ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՄ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՋԱՆՔԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՏԵՍԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԵՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ

    2022-12-27 16:53

    «ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է էներգետիկ ոլորտում ԵՄ-Ադրբեջան համագործակցության հիմնական միտումները 44-օրյա պատերազմից հետո և դրանց ազդեցությունը ԵՄ միջնորդական ջանքերի վրա Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» գործընթացում։