ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արտակ ՍԱՐԳՍՅԱՆ․ ՀՀ-ՈՒՄ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՆԱ, ԵԹԵ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԿՈՆՅԱԿԸ ՓՈԽՎԻ ԲՐԵՆԴԻՈՎ

2025-03-04 11:02

Հայկական կոնյակի հիմնական շուկան ԵԱՏՄ–ն է, ուր արտահանվում է ՀՀ–ում արտադրված կոնյակի 93 տոկոսը, իսկ մնացած 7 տոկոսը սպառվում է Հայաստանում ու աշխարհի այլ երկրներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ իշխանությունների նախաձեռնությանը` հայկական կոնյակն անվանափոխել Armenian brandy–ով։

  • ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2025Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԸՍՏ GLOBAL FINANCE ԱՄՍԱԳՐԻ

    2025-02-20 15:59

    Տասներորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչվում է լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի: Մրցանակաբաշխության հաղթողները գնահատվել և ընտրվել են ամսագրի խմբագրական թիմի և ոլորտի փորձագետների կողմից մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` բանկային հավելվածները, մասնաբաժինը շուկայում, գործարքների թիվը և ծավալը, սպասարկման որակը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը շուկայում:

  • ՌՈՒՍԱԿԱՆ ՓՈՂԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ. ՏՆՏԵՍԱԳԵՏԸ` ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2025-02-20 10:14

    Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հանգուցալուծման ուղղված քայլերը որոշակի մարտահրավերներ են պարունակում ՀՀ տնտեսության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը` մեկնաբանելով կոնֆլիկտի` ՀՀ տնտեսության վրա 2022-24թթ–ին ունեցած ազդեցությունն ու դրա հնարավոր փոփոխությունը։

  • Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԲԵՌԸ 7 ՏԱՐՈՒՄ 10 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է

    2025-02-18 16:00

    Հայաստանի պետական պարտքի չափը կազմում է 12 մլրդ դոլար, իսկ տոկոսների վճարման առումով երկրի ֆինանսական բեռը վերջին տարիներին աճել է 10 անգամ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ Դեմոկրատական կուսակցության կազմակերպելիք հանրահավաքին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

  • ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՌՆԵՐ ԿՏԵՂԱՓՈԽԻ «ՉԱԲԱՀԱՐՈՎ», ԲԱՅՑ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ

    2025-02-17 11:38

    Հայկական ընկերություններից մեկը պայմանավորվածություն է ձեռք բերել իրանական «Չաբահար» նավահանգստի ազատ առևտրի գոտում գրանցվելու և լոգիստիկ գործունեություն սկսելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

  • «ՆՈՐ ՊՐՈՅԵԿՏ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԼԻՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

    2025-02-05 20:04

    «Նոր Պրոյեկտ. Տնտեսական Ալիք» նախաձեռնությունն անդրադարձել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» 6 օր շարունակվող գործադուլին․

  • ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵՌՆԻ. ՓՈՐՁԱԳԵՏԸ ՎԵՐԼՈՒԾԵԼ Է ԵՄ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

    2025-01-21 09:58

    Եվրաինտեգրման գործընթացների շարունակման դեպքում Հայաստանին սպասվում է տեղական արտադրության և ժողովրդագրական անկում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ վերլուծելով ԵՄ–ին անդամակցած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրների փորձը։

  • ՀՀ-Ն ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՎ ԱՏՈՄԻ. ԻՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ Է ԹԱՔՆՎԱԾ ԱՄՆ-Ի ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ

    2025-01-18 10:38

    ԱՄՆ-ն և Հայաստանը ռազմավարական գործընկերության կանոնադրություն են ստորագրել։ Փորձագետները զգուշացնում են՝ դրա կետերից մեկը՝ ատոմային էներգետիկայի ոլորտի համագործակցությունը, կարող է թուլացնել Երևանի կապերը Ռուսաստանի հետ և ազդել տնտեսության կայունության վրա։

  • ԻՆՉՈ՞Վ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ

    2025-01-16 09:58

    7,4 տոկոս տնտեսական ակտիվությունը լավ արդյունք է թվում, բայց պետք է նայել դինամիկան, որը ցույց է տալիս, թե ուր է գնում երկրի տնտեսությունը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

  • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԱՌԱՎԵԼ ՊԱՐԶ ՈՒ ՀԱՐՄԱՐ ԼՈՒԾՈՒՄ․ ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է EVENTHUB.AM-Ը

    2024-12-11 16:04

    Ամերիաբանկի դուստր ընկերության՝ Դիննոյի EventHub.am հարթակն ընդլայնում է գործունեության շրջանակը՝ այսուհետ ներկայանալով նաև միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծումով։ Հարթակում միաժամանակ հասանելի է 300-ից ավելի միջոցառում 10-ից ավելի անվանակարգում` համերգ, թատրոն, սթենդափ ներկայացում, մանկական ու սպորտային միջոցառումներ և այլն: