Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԲԵՌԸ 7 ՏԱՐՈՒՄ 10 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Հայաստանի պետական պարտքի չափը կազմում է 12 մլրդ դոլար, իսկ տոկոսների վճարման առումով երկրի ֆինանսական բեռը վերջին տարիներին աճել է 10 անգամ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ Դեմոկրատական կուսակցության կազմակերպելիք հանրահավաքին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։