ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ 2-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ EUROMONEY ԱՄՍԱԳՐԻ ՎԱՐԿԱԾՈՎ
Արդշինբանկն այս տարի ևս արժանացավ «Լավագույն կորպորատիվ բանկը Հայաստանում» անվանակարգին բրիտանական Euromoney ամսագրի վարկածով: Բանկը հերթական անգամ լավագույնն է ճանաչվում հաճախորդներին մատուցվող որակյալ, բազմաբնույթ և ճկուն ֆինանսական ծառայությունների, սպասարկման բարձր որակի, ինչպես նաև աշխատանքում նորարարությունների շարունակական ներդրման շնորհիվ։ Այդ մասին առաջին հերթին վկայում են բանկի ֆինանսական գերազանց ցուցանիշները: