ԳԻՐՔ ՀԱՔԱՆ ՖԻԴԱՆԻ «ԱՆՁԻ ԿՈԴԻ» ՄԱՍԻՆ
Մոսկվայում ԴԻԱԼՈԳ մատենաշարում լույս է տեսել Գևորգ Մինասյանի և Անժելա Սիմոնյանի «Հաքան Ֆիդան․ ուրվագծեր Թուրքիայի ապագա հավանական նախագահի կերպարին» գիրքը։ Դրա հեղինակները փորձել են կռահել թուրքական հեռանկարային քաղաքական գործիչ Հաքան Ֆիդանի «անձի կոդը», որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները, դիվանագիտությունը և անվտանգությունը։ ԴԻԱԼՈԳ մատենաշարի հիմնադիրը և սույն գրքի հրատարակման մեկենասը հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ Յուրի Նավոյանն է։