Логотип

Անանյան. Հարկային եկամուտները գերակատարվել են 63 մլրդ ՀՀ դրամով

«Առաջին կիսամյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ, շուրջ 63 մլրդ ՀՀ դրամով կամ 9.6 %-ով այն գերակատարվել է», — տեղեկացրեց Անանյանը։

Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ 24.7 տոկոսով ավելի բյուջետային եկամուտներ են ապահովվել։

Ներկայացնելով ՀԴՄ կտրոնների դինամիկան՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում տպվել է 196 մլն 183 հազար հատ կտրոն, որն ապահովվել է 831 մլրդ շրջանառություն։

«Կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ և դրանցով հայտարարագրվող շրջանառություններըի առումով ունենք ավելի քան 21 տոկոս աճ», — ասաց Դավիթ Անանյանը, տեղեկացնում է aysor.am։