Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՃԱՆԱՉՎԵԼ ASIAN BANKING & FINANCE ԱՄՍԱԳՐԻ ՎԱՐԿԱԾՈՎ 2 ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄ

Ամսագրի կողմից հաղթողներին ուղղված շնորհավորական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այս մրցանակները վկայությունն են այն բանի, որ յուրաքանչյուր ընկերություն շարունակաբար կատարելագործում է իր աշխատանքը և ոլորտի համար նոր նշագիծ սահմանում՝ կիրառելով լավագույն փորձը և ինովացիոն մոտեցումները, որոնք էլ ձևավորում են բանկային գործի ապագան»:

Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի կարծիքով բանկի բոլոր մրցանակների հիմքում յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա մանրակրկիտ աշխատանքն է, որ թույլ է տալիս հաճախորդներին որակյալ և հասանելի ծառայություններ մատուցել:

«Արդեն որերորդ անգամ Արդշինբանկը նորից լավագույնն է ճանաչվում Հայաստանում համընդհանուր ակտիվներով, զուտ շահույթով, միջազգային ֆինանսավորման ծավալներով, շահութաբերությամբ և մասնաճյուղերի ցանցի ընդլայնմամբ: Այս փաստերը որոշիչ են դարձել ամբողջ աշխարհից բազմաթիվ արժանավոր թեկնածուների մեջ հաղթողի ընտրության գործում: Այս մրցանակները հերթական անգամ վկայում են Արդշինբանկի զարգացման ռազմավարական ճիշտ վեկտորի մասին»,- նշեց Ա. Խաչատրյանը:

Մրցանակակիր բանկերի ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:

Արդշինբանկի մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 400.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 1.700-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 65 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։ Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poors (BB— (Stable)), Moodys (Ba3 (Stable)) և Fitch (BB— (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

ABFի մասին

Asian Banking & Finance (ABF)-ը ոլորտային ամսագիր է, որ սպասարկում է Ասիայի ֆինանսական ծառայությունների դինամիկ ինդուստրիան: Ամսագիրը թողարկում է վերլուծական հոդվածներ, ոլորտային հաշվետվություններ առևտրային, մանրածախ և ներդրումայինբանկային ընկերությունների մասին Ասիայում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: