Եթե փոխանցվող գումարի արտարժույթը չի տարբերվում տրամադրման գումարի արժույթից, միջնորդավճարը կազմում է փոխանցման գումարի 1%-ը, իսկ եթե արժույթները տարբեր են, ապա փոխանցումն անվճար է:
Արդշինբանկում փոխանցումները հնարավոր է կատարել ինչպես այցելելով բանկի 65 մասնաճյուղերից ցանկացածը, այնպես էլ օնլայն, մուտք գործելով բանկի պաշտոնական կայքը (www.ardshinbank.am) կամ բջջային հավելվածը: Արդշինբանկի բջջային հավելվածի միջոցով դրամական միջոցները փոխանցելու համար պետք է մուտքագրել փոխանցման կոդը, գումարը և արժույթը, այնուհետև ընտրել այն բանկային հաշիվը կամ քարտը, որին ցանկանում եք փոխանցել գումարը: Փոխարկման դեպքում կիրառվում է արժույթի արտոնյալ փոխարժեք:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 122222222 շուրջօրյա գործող հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ Արդշինբանկի բջջային հավելվածը Play Store և App Store համակարգերում Հայաստանի 100 ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում է։ Հավելվածը հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Հավելվածը կարելի է ներբեռնել App Store—ից և Google Play—ից։ Սեպտեմբերի 27-ին Armenia Digital Awards 2024-ի շրջանակներում Արդշինբանկն արժանացել է երկու մրցանակների. «Լավագույն մոբայլ բանկինգ հավելված» և «Լավագույն ինտերնետային կայք՝ ֆինանսական ոլորտում»: Մրցանակները հանձնվեցին Digital & E—commerce EVN 2024 համաժողովի ժամանակ, որին մասնակցում էին մարքեթինգի և թվային ծառայությունների ոլորտի առաջատար ընկերություններ։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: