Логотип

Աշոտ Բեգլարյան

Количество статей: 415

Գրող, հրապարակախոս, թարգմանիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր լրագրող։ Հայաստանի Գրողների միության, Ռուսաստանի գրողների միության, ԱՄՆ-ի Հայ գրողների և լրագրողների միության և այլ կազմակերպությունների անդամ։ Մասնակցել է բազմաթիվ գրական և լրագրողական մրցույթների, որոնց հաղթող և դափնեկիր է։ Տարբեր երկրներում հրատարակված է նրա ավելի քան տաս գեղարվեստական ժողովածու և երեք փաստագրա-գեղարվեստական գիրք։ Աշոտ Բեգլարյանի «Տունը, որ կրակում էր» պատմվածքի մոտիվներով նկարահանվել է ԼՂՀ առաջին կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը։

Տարբեր տարիների աշխատել է որպես թղթակից երևանյան «Голос Армении» («Հայաստանի Ձայն»), «Новое время» («Նոր Ժամանակ»), СНАРК և «ԱրմԻնֆո» լրատվական գործակալությունների, պատերազմի և խաղաղության լուսաբանման բրիտանական ինստիտուտի, Ռուսաստանի դաշնային REGNUM գործակալության, «Интерфакс» լրատվական գործակալության, ՌԴ Պետդումայի պատգամավորների համար նախատեսված «Կովկասյան փորձագետ» ամսագրի, «Նոյյան Տապան» ռուսա-հայկական թերթի, ինչպես նաև Ռուսաստանում հրատարակվող մի շարք հայկական թերթերի և ամսագրերի թղթակից։ Թարգմանիչ (հայերենից ռուսերեն) և մի քանի տասնյակ գրքերի խմբագիր։

Մասնակցել է հայրենի սահմանների պաշտպանությանը, մարտերի ընթացքում ծանր վիրավորվել է։ Պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Արաբախնության համար» մեդալներով, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտարերկրյա մեդալներով, դիպլոմներով և պատվոգրերով։

Բոլոր հոդվածները