«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով էր, քննարկում էին Եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը և իրենց անելիքները: Ներկա էին նաև Վայոց Ձորի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները, որոնք մասնակցել էին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին և թույլ էին տվել, որ իրենց ներկայությամբ զեղչվի պատարագի` Վեհափառին վերաբերող հատվածը:
Ժողովից հետո մենք տեղեկացանք, որ ՀԱԵ վերնախավի դիրքորոշումը բավականին կոշտ է եղել` որոշվել է չգնալ ոչ մի կոմպրոմիսի և պատարագի կարգի խախտումները չներել: Նման խախտումներ կատարած քահանաներն ու պատարագներին ներկա գտնված թեմերի առաջնորդները եթե զղջման չգնան, կարգալույծ կարվեն: Հիմա բոլորը սպասում են նրանց զղջման հայտարարություններին:
Կարգազանց սրբազանները շատ խեղճացած են եղել, հասկացել են, որ կոպիտ սխալ են թույլ տվել: Նախ, որովհետև հանրային մեծ պարսավանքի արժանացան, ապա՝ որովհետև ՀԱԵ վերնախավը զիջումների չի գնալու՝ հասկանալով, որ զիջում՝ նշանակում է Եկեղեցու կազմաքանդում և Վեհափառի հրաժարական:
News.am
