Логотип

Թուրքիայում հայտնի լրագրողին ազատազրկման են դատապարտել նախագահին «սպառնալու» համար

Ստամբուլի դատարանը ընդդիմադիր լրագրող Ֆաթիհ Ալթայլիին 4 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Հայտնի լրագրողը ձերբակալվել էր հունիսի վերջին։ Մեղադրող կողմը պահանջում էր նրան դատապարտել առնվազն հինգ տարվա ազատազրկման։ Հետաքննության համար առիթ է հանդիսացել Ալթայլիի հաղորդումը, որում նա խոսել է Թուրքիայի նախագահի «ցմահ կառավարման» մասին և նշել, որ դա քիչ հավանական է։ Այս համատեքստում լրագրողը հիշեցրել է, որ թուրքերը պատմության ընթացքում, երբ իրենց ինչ-որ բան դուր չի եկել, սպանել են սուլթաններին։

Մեղադրող կողմը նախագահին ուղղված սպառնալիք է տեսել դրանում։ Ալթայլին դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ իր խոսքերում սպառնալիք չի եղել, իսկ Էրդողանն այն մարդկանցից չէ, որոնց կարելի է վախեցնել։

Sputnik Արմենիա