Логотип

Սիրիացի գրոհայիններն անցած գիշեր ջարդեր են կազմակերպել ալավիների թաղամասերում

Սիրիացի զինված գրոհայիններն անցած գիշեր ջարդեր են կազմակերպել ալավիների բնակության շրջաններում։

Ինչպես հայտնում են մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները, թեև, այսպես կոչված, «անվտանգության ուժերը» Հոմս են եկել հասարակական կարգը պահպանելու համար, զինված գրոհայինները խմբերով ներխուժել են ալավիների թաղամասեր, սկսել են ջարդել մեքենաները, ավերել տները, կողոպտել խանութները:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, զինված ջոկատները Հոմսում հարձակվել էին հայերի և ալավիների վրա։ Անկարգությունները սկսվել էին ալավիների ալ-Մուհաջիրին շրջանում, ապա տարածվել դեպի հայկական թաղամաս։ Որոշ տվյալներով՝ ջարդերի առիթ էր հանդիսացել սուննի ամուսնական զույգի սպանությունը։

Նոյեմբերի 25-ին Սիրիայում բողոքի ակցիաներ են սկսվել՝ կապված ալավիների և քրիստոնյաների ջարդերի հետ: Հանրահավաքներ են անցկացվել ինչպես Հոմսում, այնպես էլ Սիրիայի այլ քաղաքներում՝ Տարտուսում, Ջաբլում, Կարդախում, Լաթաքիայում։

Sputnik Արմենիա