Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 26–ին, մեկնարկել է «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» խորագրով խորհրդարանական լսումները։ Այն նախաձեռնել է ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։
Կառավարության և գործադիր մարմնի որևէ ներկայացուցիչ չի մասնակցում լսումներին։ Նախօրեին Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանա մասնակցել այս լսումներին։
Հատկանշական է, որ այս պահին ԱԺ դահլիճում կառավարության անդամների սեղաններին քաղբանտարկյալների նկարներն են տեղադրվել։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի սեղանին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի լուսանկարն է։
News.am
