Ռուսաստանի հակակոռուպցիոն ազգային կոմիտեի նախագահ Կիրիլ Կաբանովը և ռուս հեռուստահաղորդավարուհի Նադանա Ֆրիդրիխսոնը մեկնաբանել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ Դուշանբեում նախագահներ Պուտինի և Ալիևի հանդիպման ֆոնին, գրում է «Девичья башня» Telegram-ալիքը։
«Կաբանովը պնդում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, և դա տեղի է ունեցել այն պատճառով, որ մի փոքր «ձգել են պտուտակները».
• ռմբակոծել են Ուկրաինայում ադրբեջանական նավթային բիզնեսի ենթակառուցվածքը.
• փակել են Ռուսաստանում ադրբեջանական բիզնեսը.
• տնտեսական հարցերում կոշտ դիրքորոշում են որդեգրել.
• ստացվել է ծեծված կնոջ իրավիճակ, որը շրջում է հարևանների տներով ու պատմում այն մասին, թե ինչ վատ ամուսին ունի։
Պուտինը, ըստ Կաբանովի, իրեն արժանապատվորեն ու ժպիտով է պահել, իսկ Ադրբեջանը Ռուսաստանին անհրաժեշտ է որպես գազն Իրան տեղափոխելու տարածք։ Դրա համար «պետք է Ադրբեջանին ոչ ամենահարմար դիրքի մեջ դնել»։ Դրա համար նեղել են ադրբեջանական «սփյուռքին»։
Կաբանովը ցավում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամային իրավիճակը չեն օգտագործել «Հեյդար Ալիևի հուշարձանները քանդելու համար», որոնք, ըստ Կաբանովի, ավելի շատ են, քան Լենինի հուշարձանները Խորհրդային Միությունում։ Ի վերջո Կաբանովն ընդգծել է, որ Ադրբեջանը երբեք չի լինի Ռուսաստանի ոչ բարեկամը, ոչ էլ ռազմավարական դաշնակիցը։
Ֆրիդրիխսոնը վստահ է, որ «Ալիևի լրջության աստիճանը» տեսանելի կլինի նրանով, թե ինչ կգրեն ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք լրագրողը աղբանոցային է անվանել», – գրում է ադրբեջանական ալիքը։
News.am