Մոսկվան քննարկում է ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ. մեր կողմից առաջարկվել է մոսկովյան պլատֆորմը` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար: Մենք խորհրդակցություններ ենք վարում կողմերի հետ` այս ձևաչափով բանակցություններ սկսելու հնարավորության վերաբերյալ»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:
