Логотип

ԱԱԾ-ն Էջմիածնի քիմիկների զորամասում է, կան բերման ենթարկվածներ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ ԱԱԾ ծառայողները զորամասում օպերատիվ գործողությունների իրականացումը սկսել են գիշերը, սակայն դեռ չեն ավարտել։ Պատճառներն առայժմ հայտնի չեն։

Նշվում է միայն, որ բերման ենթարկվածների թվում կան բարձրաստիճան զինվորականներ։

Sputnik Արմենիա